Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեպտեմբերի 8-ին առաջին անգամ մեծ շուքով նշվեց Մոսկվայի տոնը

20:09, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Սեպտեմբերի 8-ին առաջին անգամ մեծ շուքով նշվեց Մոսկվայի տոնը

եպտեմբերի 8-ին առաջին անգամ մեծ շուքով նշվեց Մոսկվայի տոնը:
    
     Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության, «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական միավորված ձեռնարկությունը, «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան իրագործեցին մի մեծ միջոցառում՝ նվիրված Մոսկվայի 872-ամյակին:
    
     Մոսկվայի տարեդարձին նվիրված էին մի շարք հետաքրքիր միջոցառումներ, որոնք մեկնարկեցին սեպտեմբերի 7-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում:
    
    
    
     Տեղի ունեցավ մեծ տոնական համերգ բացման կապակցությամբ և ցուցահանդես՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների կողմից:
    
     Նաև իրենց ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ԵՏՄ միջազգային համագործակցության բարձր հանձնակատար, ԵՏՄ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում Բենինի Հանրապետության նախկին դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան:
    
     Նշենք նաև, որ երեկոյան Ազնավուրի հրապարակում միջոցառումը շարունակվեց մեծ համերգային ծրագրով, որին մասնակից էին մի շարք հայտնիներ՝ Սոնա Շահգելդյանը, Ալեքսանդր Յագյանը, Ֆորշը և «Ռե Մինոր» բենդի արտիստ Մաքսիմ Նովիկովը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին և այլք:
    
    
    
     Ծրագրի փակումը նույնպես բավականին հետաքրքիր էր՝ Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպված ֆլեշմոբով և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում ստեղծագործական խմբերի համերգային ծրագրով:
    
     Միջոցառման ընթացքում իր շնորհավորանքը հայտնեց Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Մալխասյանը:
    
     «Շնորհավորում եմ բոլորիս այս տոնի՝ եղբայրական երկրի մայրաքաղաքի 872-ամյակի կապակցությամբ քաղաքի բնակչությանը, ինչու չէ, մոսկվայաբնակ հայերին։ Այսօր Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիա հանդիսանում է համակազմակերպիչ, մենք զբաղեցնում ենք կամավորական բլոկը, ինչպես որ նկատել եք, ամբողջ երկայնքով մեր կամավորներն են, որոնք օգնում են անցկացնել միջոցառումը, քաղաքացիներին տեղեկացնում մանրամասներին»:
    
    
    
    
     Նաեւ իր շնորհակալական խոսքը հայտնեց «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը։

«Ես շնորհավորում եմ մոսկվաբնակներին, բոլոր Երևանի բնակիչներին և մեր հյուրերին, ցանկանում եմ, որ նման միջոցառումները լինեն հաճախ, որ հայ-ռուսական բարեկամությունը ծաղկի, որ մենք համախմբվենք և խաղանք նույն թիմում, սիրենք միմյանց, ավելի շատ հարգենք, մշակութային կապերը լինեն ավելի հաճախ, պատմական հարաբերությունները շարունակվեն, գործունեության բոլոր ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարգավաճում ապրեն»:
    
     Եևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի Մշակութային և սոցիալական ծրագրերի բաժնի պետ Ա. Արզումանյանը նույնպես իր շնորհավորական խոսքը հղեց և ներկայացրեց իրենց կառույցը, որը զբաղվում է յուրաքանչյուր հարցերով՝ մշակութային, գիտական, սպորտային, երիտասարդական ծրագրերով, անցկացնում են ցուցահանդեսներ, մշակութային երեկոներ, փառատոններ և այլն։ Ունեն նաև ռուսերեն լեզվի դասընթացներ։ Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակը Ռուսաստանը Հայաստանում ներկայացնելն է։

Աղբյուրը` blognews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2287 | 0 | 0
Facebook