Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նամակ ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին. Սեփական ժողովրդին կեղեքող բիզնեսմենի անվան շուրջ չի՛ հաջողվի բարեգործի իմիջ ձևավորել

Ashot Gasparyan
Հեղինակ`
Ashot Gasparyan
13:55, կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.
Նամակ ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին. Սեփական ժողովրդին կեղեքող բիզնեսմենի անվան շուրջ չի՛ հաջողվի բարեգործի իմիջ ձևավորել

Նամակ ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին
     Հարգելի պրն. Փաշինյան մեր իրականության մեջ երբեմն ականատես ենք լինում դեպքերի, երբ փորձ է արվում ինչ-որ մեկի գերշահույթը ներկայացնել որպես բարեգործություն, որպես հանուն պետության և ժողովրդի կատարված քայլ, որն իրականում ոչ այլ ինչ է, քան լավ մշակված տեղեկատվական կամ քարոզչական մանիպուլացիա, որի բուն նպատակը դիտվում է քաղաքացիներին հնչեղ թվեր ներկայացնելն ու դրանք, որպես իրականություն մատուցելը: Մինչդեռ իրականում պատկերը բոլորովին այլ է և դա ըմբռնելի ներկայացնելու համար խոսենք փաստերով:
     Շատերը կհիշեն դեռևս 2017 թվականի մարտ ամսին, այն ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի արված հայտարարությունն առ այն, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստվում է առավել քան 800 միլիոն դոլար ներդրում ներգրավել հենց նույն տարում:
     Սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, դա պետությանը տրամադրվելու էր, ոչ թե ներդրման տեսքով, այլև որպես արտաքին վարկ, իսկ դրա շրջանակներում կատարվելիք «ներդրումային» ծրագրերի համար հայտարարված տենդերները՝ երջանիկ պատահականությամբ շահեց «Տաշիր Գրուպ» ընկերությունների խումբը, որի հիմնադիրն ու սեփականատերը Սամվել Կարապետյանն է: Հետագայում արդեն, իսկ հաշվարկներից պարզ դարձավ, որ թվացյալ «ներդրումային» ծրագրերի իրականացման համար, այդ գումարի 50%-ը տրվեց հենց «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբին:
     Ստացվում է, որ այդ գումարը իրականում Հայաստանին է տրվել վարկի տեսքով, ավելին ՀՀ մտնելուց հետո այդ գումարի 50%-ը անմիջապես «Տաշիր Գրուպ» -ի միջոցով տեղաբաշխվել է ուղիղ իրենց գրպանները, բայց դեռ մի բան էլ այն հանրությանը ներկայացվում է, որպես խոշոր ներդրում, «մեծն բարեգործ» ՝ Սամվել Կարապետյանի կողմից կատարված:
     Բայց, այսքանով չեն ավարտվում հաջողակ բիզնեսմենից կեղծ բարեգործ ներկայացնելու քաղաքական մանիպուլյացիաները: Պարզվում է, որ այդ ներդրումային գումարները իրականում մնում է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս ուսերին և հենց մենք ենք դա մարելու, քանի որ լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այդ գումարները իրականում հաշվարկված է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, և իրականում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմում է ընդամենը 21 դրամ/կՎտ.ժ, մինչդեռ մենք ՀՀ քաղաքացիներս վճարում ենք դրա դիմաց 47 դրամ/կՎտ.ժ:
     Մաթեմատիկական գիտելիքներ չունեցող անձն էլ, ամենահասարակ հաշվարկների արդյունքում կպարզի, որ այսկերպ Սամվել Կարապետյանը տարեկան 100-110 մլն. դոլար է տանում մեր պետությունից: Հավելենք նաև, որ դեռևս 2015 թվականին, երբ ՀԷՑ-ը գնեց Սամվել Կարապետյանը ՝այդ ժամանակվա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյանի թեթև ձեռքով արդեն իսկ թանկացած 7 դրամ/կՎտ.ժ սակագնով, այդ տարի նրա գերշահույթը կազմել է 126 միլիոն դոլար:
     Համաձայնվեք, որ ծիծաղ է առաջացնում այսքանից հետո Սամվել Կարապետյանին բարեգործ ներկայացնող քարոզչամեքենաները, բայց մենք ևս մի քանի դրվագ կներկայացնենք, որպեսզի ամեն ինչ շատ ավելի պատկերավոր ստացվի:
     Հյուսիսային պողոտայի գետնանցումները բարեկարգելու համար հայտարարվեց, որ «Տաշիր Գրուպը» կատարել է մոտ 20 միլիոն դոլարի ներդրում, մինչդեռ այդ թիվը ևս ուռճացված էր, իրականում ծրագրում «ներդրվել» է 3-5 միլիոն դոլար, որը սակայն ինչպես հետագան ցույց տվեց, ծառայեց բացառապես եկամտի աղբյուր, քանի որ այդ գետնանցումում տաղավարները տրամադրվեցին ամսական 1000-1500 դոլար վարձավճարով (խոսքը 200-ից ավելի տաղավարների մասին է): Այսինքն փաստացի Սամվել Կարապետյանի բիզնես-պրոյեկտները, որոնք կատարվել են բացառապես սեփական գրպանը լցնելու համար, փորձ է արվում ներկայացնել, որպես ներդրում և բարեգործություն:
     Նույն տրամաբանության մեջ է կատարվել նաև Մալիբույի հայտնի այգու «բարեկարգումը», որտեղ Սամվել Կարապետյանը դրանից հետո ստացավ շքեղ ռեստորան կառուցելու թույլատվություն, ինչը ևս ենթադրում է եկամուտի աղբյուր: Այսինքն ընդհանուր առմամբ, Կարապետյանի ցանկացած «ներդրում» ունի իր գինը:
     Սամվել Կարապետյանն անգամ արդար չի «խաղում» սպորտում, ինչի հետ կապված նույն քարոզչամեքենաներն օրնիբուն աղաղակում են, թե Սամվել Կարապետյանն է այն միակը ով կփրկի հայկական ֆուտբոլը, մինչդեռ անգամ այստեղ է Կարապետյանն իրեն հատուկ «բեսպրեդել» դրսևորել: Խոսքը ակումբի անվանման մեջ է, երբ ամենատարբեր ակումբի սեփականատերեր խնդրանքով դիմել էին այդ անվանումով հանդես չգալու համար, քանի որ արդեն իսկ կա այդ անունով գործող ակումբ, բայց ցավոք այստեղ ևս տարրական կոռեկտություն չդրսևորվեց:
     Ակումբը, որի սեփականատերն է Սամվել Կարապետյանը, կրում է «Արարատ-Արմենիա» անունը, ինչը սակայն հեղինակային իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ նույն «Արարատ» անունը, մինչև «Արարատ Արմենիայի» ստեղծումը կրել է շվեյցարահայ Վարդան Սրմաքեշին պատկանող ֆուտբոլային ակումբը:
     Ինչևէ այս օրինակների շարքն անվերջ կարելի է թվել, բայց թերևս այսքանն էլ բավական կլինի, որպեսզի Դուք պատկերացում ունենաք Սամվել Կարապետյանի, նրա իրական նկրտումների մասին, որոնք բացարձակապես անհամադրելի են «բարեգործության» և առհասարակ «հանուն հայ ժողովրդի» եզրույթի հետ:
     Ուստի հորդորում ենք թույլ չտալ, որպեսզի արժեզրկվեն այս բառերի իրական նշանակությունը և ականջալուր լինել այս նամակին: Հավուր պատշաճի ուսումնասիրել նրանում եղած բոլոր փաստերը, վստահաբար դրանից հետո այն մարդիկ, ովքեր զոհ են դարձել տեղեկատվական մանիպուլացիաներին և կարծում են, թե Սամվել Կարապետյանը բարերար է, այլևս խաբված չեն լինի և կտեսնեն նմանկեղծ բարերարների իրական դեմքերը...
     Հուսախաբության եզրին կանգնած և Ձեր արդարացի դիրքորոշմանը սպասող՝ ՀՀ քաղաքացիներ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2628 | 0 | 0
Facebook