Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընդամենը մի քանի վկայություն Գերմանիան նվաճած խորհրդային զինվորների վայրագությունների մասին

21:16, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Ընդամենը մի քանի վկայություն Գերմանիան նվաճած խորհրդային զինվորների վայրագությունների մասին

«Ինձ ասել են, թե ռուսները մարդկային արարածներ չեն: Բնության սանդղակում նրանք օրանգուտանգներից ցածրակարգ են:

Իմ բոլոր մտորումներն այժմ, ամենից առաջ, Եվրոպայով են համակված…Սարսափելի աղետ կլիներ, եթե ռուսական բարբարոսությունը ոչնչացներ եվրոպական հնամենի պետությունների անկախությունն ու մշակույթը: Թեպետ այդ մասին այժմ դժվար է խոսել, բայց ես հավատում եմ, որ ազգերի եվրոպական ընտանիքը կկարողանա միասնական ճակատով, ինչպես մեկ ամբողջություն, գործել…Ես իմ հայացքն ուղղում եմ միասնական Եվրոպային»:

Ուինսթոն Չերչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետ

*****

«Մեր տանկիստները, հետևակայինները, հրետանավորները, կապավորները հասան փախստականների շարասյանը և մոռանալով պարտքի ու պատվի մասին, հազարներով նետվեցին կանանց ու աղջիկների վրա: Արնահոսող և գիտակցությունը կորցրած կանանց նրանք մի կողմ էին քարշ տալիս, իսկ նրանց օգնել փորձող երեխաներին գնդակահարում էին…Իսկ նրանց հետևում մյուս ստորաբաժանումներն էին: Եվ նորից կանգառ, և ես չեմ կարողանում զսպել իմ կապավորներին, որոնք նույնպես հերթ են կանգնում, իսկ իմ հեռախոսավարուհիները քրքջում են…Մինչև լեռների միջակա հորիզոնը կանանց, երեխաների, ծերերի դիակներով լի շրջված սայլեր են…»:

Լեոնիդ Ռաբիչև, գրող, նախկին ռազմաճակատային

*****

«Կարմիր բանակի ներխուժումը Արևելյան Պրուսիա, Արևմտյան Պրուսիա, Դանցինգ, Պոմերանիա, Բրանդենբուրգ և Սիլեզիա ամենուրեք հավասարապես ուղեկցվել է այնպիսի չարագործություններով, որոնց նմանը նորագույն շրջանի ռազմական պատմության մեջ դեռ պիտի որոնեն: Ռազմագերիների ու ցանկացած տարիքի և սեռի քաղաքացիական անձանց զանգվածային սպանություններ, կանանց, նույնիսկ երեխաների ու ծեր կանանց զանգվածային բռնաբարություններ, այդ գործողություններին բազմիցս ուղեկցող ու ընդհուպ մահվան հանգեցնող գարշելի երևույթներ, տների, գյուղերի, քաղաքային թաղամասերի ու ամբողջական քաղաքների դիտավորյալ հրկիզումներ, պարբերական կողոպուտներ, դիակապտություն ու մասնավոր և հասարակական սեփականության ոչնչացում և, ի վերջո, տղամարդկանց, կանանց ու երիտասարդության զանգվածային արտաքսում Խորհրդային Միություն` աշխատանքային ստրկության, որի ժամանակ մայրերին բաժանում էին երեխաներից և խզում ընտանեկան կապերը»:

Իոահիմ Հոֆման, գերմանացի պատմաբան

*****

Խորհրդային զինվորների զանգվածային հանցագործությունները շարունակվել են նույնիսկ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: 1945թ. մայիսին գերմանացի նշանավոր աս օդաչու Էրիխ Հարտմանը գերիների ու քաղաքացիական փախստականների շարասյան կազմում տարվում է ամերիկյան ճամբար և ճանապարհին ականատես է լինում հաղթողների հրեշավոր խրախճանքին:

«Մի քանի միլ անցնելուց հետո շարասյունը կանգ է առնում: Էրիխին և իր ընկերներին հրամայում են նստել, և այստեղ նրանց շրջապատում են խորհրդային զինվորները: Կարմիր բանակի կիսահարբած զինվորները անզեն գերմանացիներին շարք են կանգնեցնում: Մյուս զինվորները կանանց գետին են գցում, պոկում են նրանց հագուստները և մյուս կարմիրբանակայինների շարքի առաջ սկսում են բռնաբարել իրենց զոհերին: Գերմանացիները կարողանում են միայն բռունցքները սեղմել: Ամերիկացի զինվորները իրենց բեռնատարներից ապշահար նայել են: Թվում էր, նրանց պարզապես կաթվածահար է արել այդ տեսարանը: Երբ մերկացված երկու երիտասարդ գերմանուհիները ճչալով վազում են դեպի բեռնատարները, ամերիկացի ժամապահները նրանց վերև են քաշում: Խորհրդային զինվորներին այդպիսի բարեսրտությունը բոլորովին դուր չի գալիս: Օդ կրակելով ու վայրենաբար գոռալով, նրանք նետվում են դեպի ամերիկյան բեռնատարները: Ամերիկացի զինվորները շտապ զենքերը մարտական վիճակի են բերում, ու բեռնատարները սլանում են: Դրանից հետո կարմիրները նետվում են գերմանացի կանաց վրա: Երեսունից քիչ անց գերմանուհին` 12-ամյա աղջկա մայրը, ծնկի է գալիս խորհրդային ենթասպայի առաջ և աստծուն աղաչում է, որ խորհրդային զինվորները տիրեն իրեն և ոչ թե աղջկան: Բայց նրա աղոթքներն անպատասխան են մնում»:

*****

«Երբ խորհրդային զորամասերը բռնեցին արևմուտք փախչող գերմանացի փախստականների շարասյուները, այնպիսի բաներ արեցին, որ Եվրոպայում չէին տեսել մոնղոլների արշավանքների ժամանակներից ի վեր: Բոլոր տղամարդկանց տեղում սպանում էին: Բոլոր կանանց, գրեթե առանց բացառության, խմբով բռնաբարում էին: Այդպիսին էր նաև ութամյա աղջիկների ու ութսունամյա ծեր կանանց ու հղիության վերջին փուլում գտնվող կանանց ճակատագիրը: Բռնաբարության ժամանակ դիմադրող կանաց կոկորդները կտրում էին կամ գնդակահարում: Երբեմն խորհրդային տանկային շարասյուները պարզապես թրթուրների տակ ճզմում էին փրկվել փորձողներին: Երբ Խորհրդային բանակի զորամասերը գրավեցին Արևելյան Պրուսիայի բնակավայրերը, ապա կտտանքների, բռնաբարությունների ու սպանությունների այնպիսի գազանային խրախճանք սկսեցին, որ այդ ամենն այս հոդվածում ամբողջությամբ հնարավոր չէ նկարագրել: Երբեմն նրանք սպանելուց առաջ ամորձատում էին տղամարդկանց ու տղաներին: Երբեմն նրանք հանում էին նրանց աչքերը, երբեմն կենդանի այրում էին: Խմբովի բռնաբարությունից հետո նրանք որոշ կանանց ողջ-ողջ խաչում էին ամբարների դռներին` որպես նշանառության թիրախ»:

Ուիլյամ Պիրս, ամերիկացի պատմաբան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5251 | 0 | 0
Facebook