Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր սեպտեմբերի 11-ն է, այս օրը նաև մեզ համար պետք է դաս լինի, որ մենք հասկանանք, որ բռնությունը բռնություն է ծնում

23:47, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
Այսօր սեպտեմբերի 11-ն է, այս օրը նաև մեզ համար պետք է դաս լինի, որ մենք հասկանանք, որ բռնությունը բռնություն է ծնում

2001թ. այս օրը՝ սեպտեմբերի 11-ին, ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց ավելի քան 3000 մարդ: Այս օրը ԱՄՆ նորագույն պատմության մեջ մտավ որպես ամենաողբերգական օր:

Այս օրը նաև մեզ համար պետք է դաս լինի, որ մենք հասկանանք, որ բռնությունը բռնություն է ծնում, որ չի՜ կարելի գնալ փողոցներում դատաստաններ տեսնելու և արդարադատություն կայացնելու ճանապարհով:
     Այս օրը պիտի առիթ և պատճառ դարձնենք, ինքներս մեզ նայելու համար, մեր ներկա իրավիճակին գնահատական տալու համար:
     Ո՞րտեղ ենք մենք ապրում՝ համատարած կեղծիքի, ստախոսության, ատելության, թույնի և թարախի մթնոլորտում: Համատարած ատելություն է տարածովում և անվստահություն նաև ոստիկանության և դատական համակարգի նկատմամբ:
     Սթափվե՜ք:
     Եթե ձեր տարածած ատելության քարոզի «շնորհիվ» մարդիկ սկսեն չապավինելով ոստիկանությանն ու դատական համակարգին, իրենց հարցերը լուծել ուժով, զենքով, սպառնալիքներով ու բռնությամբ, ո՞վ պիտի պատասխան տա:
     Դուք մեր սահմանապահ զինվորների կյանքը, առողջությունն ու մեր պետականության գոյությունն եք ռիսկի տակ դնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2502 | 0 | 0
Facebook