Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրոպայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը առաջիկայում ավելանալու է

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
01:55, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
Եվրոպայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը առաջիկայում ավելանալու է

Tuesday, 10 September 2019


    
Եվրոպական Lidl առևտրային ցանցը իր զբոսաշրջային քարտեզում ներառել է ուղևորություն դեպի Հայաստան: «Lidl voyages» տուրիստական ծառայությունը Հիմնականում իր այցելուներին առաջարկում է հայաստանում լինել 6 գիշեր ու 7 ցերեկ: Գինը զեղչով` 899 եվրոյից հասնում է 2249 Եվրո: Զբոսաշրջիկների երթուղին «Նոյի հայրենիքում» բազմազան երթուղիներ է ընդգրկում: Լայն ծրագիր է նախատեսված 2020 թվականին: Համացանցում ընկերությունն արդեն գովազդում և խրախուսում է Հայաստան այցելությունը: Ինչպես այս տարի, եկող տարի նույնպես տուրիստական սեզոնը մեկնարկելու է մարտ ամսից և ձգվելու է մինչև հոկտեմբեր:
     Սա աննախադեպ հնարավորություն է եվրոպացիների Հայաստան այցելության խթանմանը:
     Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի հանրախանութների այս ցանցի մասին, ասենք, որ այն գործում է աշխարհի մոտավորապես 30 երկրներում: Գերմանական «Լիդլի»
     խանութների ցանցն ունի 10 հազ 500-ից ավելի մասնաճյուղ, որից օգտվում են միլիոնավոր հաճախորդներ:
     Հանրախանութների այս ցանցը լայն մասայականություն է վայելում Նիդերլանդներում: Գլխամասային գրասենյակը գտնվում է Հյուսիսային Հոլանդիայի Հուիզեն քաղաքում: Այստեղ է գտնվում կառավարիչ մարմինը, գնումների, ավտոմատացման և անշարժ գույքի վարչությունները: Lidl Nederland- ը բաղկացած է հինգ շրջաններից և ունի վեց բաշխիչ կենտրոն (Tiel, Weert, Heerenveen, Etten-Leur, Waddinxveen and Zwaag), որից Հոլանդիայում գտնվող բոլոր 425 խանութները մատակարարվում և ղեկավարվում են: «Լիդլի» Խոշոր բաշխիչ կենտրոններից մեկն էլ Հազելդոնքում է՝ Նիդեռլանդների և Բելգիայի սահմանին: Մատակարարման կենտրոնը համատեղ օգտագործվում են Lidl Netherlands- ի և Lidl Belgium- ի կողմից:
     Առաջին հոլանդական Lidl խանութը բացվել է 1997 թվականին Ուդենում (Noord-Brabant): Բենելյուքսում հաշվում է 720-ից ավելի Լիդլի խանութ:
    
    
    
    
    
    
     Ի դեպ, տեղին է նկատել, որ զբոսաշրջիկների Հայաստան այցելության ակտիվություն է նկատվում Նիդերլանդների ազգաբնակչության շրջանում` շնորհիվ հայ համայնքի, հայկական կազմակերպությունների և դեսպանության կատարած ակտիվ աշխատանքի: Բերենք երկու օրինակ. տարեսկզբին իր հետ զբոսաշրջային խումբ էր Հայաստան բերել Սվետլանա Անդրեսյանը (Ալմելո): Այժմ նոր խումբ է համալրվում: Իսկ վերջերս էլ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
     «Հայաստան ենք ճանապարհում հերթական հոլանդացի զբոսաշրջիկներին` մեր հարևաններին, ովքեր հայկական գինիներին և խոհանոցին, մշակույթին Նիդերլանդներում ծանոթանալուց հետո` գալիս են այն բացահայտելու» ։
     Իսկ ամենաուրախալին Եվրոպական խոշոր օպերատորների ընդգրկումն է հայաստանյան զբոսաշրջային ոլորտ:
     Իրոք, Հայաստան այցելողների բանակը ստվարանում է և այն նկատելի կլինի մոտակա ժամանակներում:
     NidOragir
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2870 | 0 | 0
Facebook