Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարչապետի խոսնակը և «20 հոգանոց» ընդդիմությունը. Վահան Բաբայան

19:28, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Վարչապետի խոսնակը և «20 հոգանոց» ընդդիմությունը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարչապետի խոսնակը և «20 հոգանոց» ընդդիմությունը:

Այսօր վարչապետի խոսնակը ասել է Հայատանի ընդդիմությունը 20 հոգանոց է և չի ցանկացել ընդդիմության մասին մեկնաբանություններ անել:

Հիմա փորձենք հասկանալ քանի ընդդիմադիր ուժ կա Հայաստանում և արդյոք դա այդպես է, թե ոչ:

ԱԺ ընդդիմադիր ուժերն են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» , ո՞վ նշված ուժերին կվերագրի «20 հոգանոց» անվանումը: Կարծում եմ աբսուրդ է:

Արտախորհրդարանական ուժերից օրինակ ՀՅԴ-ին, որևէ մեկը կարող՞ է անվանել 20 հոգանոց կուսակցություն:
     Իհարկե ոչ, ծիծաղելի է:

ՀՀԿ-ն իր հանդեպ համատարած ատելության քարոզի պարագայում վերջին ԱԺ ընտրություններին տարավ ավելի քան 60.000 ձայն, այսօր վստահ եմ այդ թիվը զգալի ավելացել է, հաշվի առնելով էյֆորիայի և Նիկոլի վարկանիշային անկումը:
     Մի խոսքով կրկին ծիծաղելի է վարչապետի խոսնակի ասածը:

Հետևաբար որևէ ընդդիմադիր ուժ Հայաստանում չունի վարչապետի խոսնակի նկարագրած քանակը և այդ աբսուրդային հայտարարությունով նա իրոք ծիծաղելի վիճակում է հայտնվել:
     Գոնե մտածեք նոր խոսեք»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2602 | 1 | 0
Facebook