Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում մեռնում է մարդկայնությունը, սա հաստատ ավելի մեծ կորուստ ու ողբերգություն է

18:00, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
Հայաստանում մեռնում է մարդկայնությունը, սա հաստատ ավելի մեծ կորուստ ու ողբերգություն է
     Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով, հարյուրավոր մարդիկ անորոշ ժամանակով զրկվեցին իրենց աշխատատեղերից՝ օրվա հացը վաստակելու երևիթե միակ հնարավորությունից, տասնյակ մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում, այրվեց մարդկային արյուն-քրտինքի շնորհիվ ստեղծված, մեծաքանակ նյութական բարիք և հե՜չ կապ չունի, թե այդ նյութական բարիքը ում սեփականությունն էր:
     Շատ ցավալի է, որ կան կատարվածով ուրախացողներ, որ հրդեհի մասին պատմող ֆեյսբուքյան նյութերի տակ գրում են՝ «լավ ա եղել», «տեղն էր»: Տեղի ունեցածը ողբերգական է, լավ է միայն, որ հնարավոր եղավ խուսափել մարդկային զոհերից, սակայն նման մարդկանց ֆեյսբուքյան գրառումները ևս ողբերգություն են գուժում՜ այն, որ Հայաստանում մեռնում է մարդկայնությունը: Սա հաստատ ավելի մեծ կորուստ ու ողբերգություն է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3075 | 0 | 0
Facebook