Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում. վարորդն ու ուղևորը մահացել են. վարորդը Հունաստանի քաղաքացի էր

11:36, ուրբաթ, 19 ապրիլի, 2013 թ.
Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում. վարորդն ու ուղևորը մահացել են. վարորդը Հունաստանի քաղաքացի էր
     Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02: 30-ի սահմաններում 24-ամյա Իդիս Մանուկյանը, վարելով BMW մակնիշի 35 ՍD 213 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշեն վարչական շրջանի Այվազովսկու փողոցով ընթանալիս բախվել է թիվ 20/1 հասցեի մոտ ճամփեզրին կայանված Վրաստանի քաղաքացի, 50-ամյա Միխայել Յորդանովին պատկանող Droek Muler E430 մակնիշի VՏV 974 համարանիշի ավտոմեքենային:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW մակնիշի ուղևոր, Բագրատունյաց փողոցի 39 շենքի բնակիչ, 26-ամյա Աշոտը Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Մանուկայնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ ժամեր անց մահացել է:
    
     Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել մոտակայքում բնակվող քաղաքացիները:
    
     Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հատուկ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
    
     Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
    
     Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի վարորդը Հունաստանի Հանրապետության քաղաքացի է, և ժամանակավորապես բնակվում էր Երևանի Նոր Արեշ թաղամասում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6264 | 0 | 0
Facebook