Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կառավարությունը 33 մլն 680 հզր դրամ է հատկացրել 2 կազմակերպությունների, որոնցից մեկը խիստ կասկածելի գործունեություն է ծավալում. Նատալի Սաղիյան

13:21, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
Կառավարությունը 33 մլն 680 հզր դրամ է հատկացրել 2 կազմակերպությունների, որոնցից մեկը խիստ կասկածելի գործունեություն է ծավալում. Նատալի Սաղիյան
     Նատալի Սաղիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամուլսարի խնդիրը, ինչ խոսք, կարևոր է մեր երկրի համար: Սակայն Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց՝ Արցախյան ՏԻՄ ընտրությունները... Չեմ ուզում ակնարկել, որ Ամուլսարի վերաբերյալ վարչապետի ուղիղ եթերի ժամանակը հատուկ էր ընտրված, որպեսզի ստեղծվի աղմուկ, որի տակ կքողարկվեն այլ վտանգավոր բաներ, բայց... Երեկ ՀՀ Կառավարությունը 33 մլն 680 հզր դրամ է հատկացրել երկու կազմակերպությունների («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին), որոնցից գոնե մեկը խիստ կասկածելի գործունեություն է ծավալում Բաց հասարակության հիմնադրամի անմիջական մասնակցությամբ:
    
     Ով չգիտի, հստակեցնեմ, որ Իրազեկ քաղաքացիների միավորումը էն Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունն է, որին գրեթե բոլորդ ճանաչում եք: Այդ գումարը ՀՀ Կառավարությունը հատկացրել է այս երկու կազմակերպություններին հետևյալ հիմնավորմամբ /մեջբերում/ «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը: » Այն օրը, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը Արցախում ելույթ ունեցավ, ես գրեցի, որ եթե ՀՀ ներկա իշխանությունները պիտի երաշխավորեն Արցախի ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարությունը, թափանցիկությունը և այլն, ապա Արցախը կարող է մոռանալ արդար ընտրությունների մասին... Ահա և առաջին ծիծեռնակները... Այսպես որ շարունակվի, հետզհետե Արցախում իրապես արդար ընտրություններ ունենալը խիստ հարցական կլինի...»:
Աղբյուրը` Նատալի Սաղիյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2226 | 0 | 0
Facebook