Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻՆՉ ԼՈւՍԱԲԱՑ

12:03, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
ՄԻՆՉ ԼՈւՍԱԲԱՑ
    
    
    

Ոչ մայրամո՜ւտ է, ո՛չ էլ այգաբաց,

Կքե՜լ է արևը ջերմածին…

Ասես թե Լո՜ւյսն է խաչին բարձրացած

Մա՜ս-մաս մորթոտվել

Ձեռքով երկնքի…


    

Ոչ մայրամո՜ւտ է, ո՛չ էլ այգաբաց…

Դանդա՜ղ մեռնում են ճառագայթները,

Հեզ կատվի նմա՜ն կծկվել են ահից

Հույսի հետ ցնդած ծարավ ամպերը:


    

Ոչ մայրամո՜ւտ է, ո՛չ էլ այգաբաց…

Ննջե՜լ են մրրիկները,

Թախի՜ծ է բոսոր,

… Մի բարդի՜ է մերկ ոսկրոտ ձեռքերով

փորձ անում պարե՜լ,

Կեսգիշերային պատկերում մոլոր:


    

Ոչ մայրամո՜ւտ է, ո՛չ էլ այգաբաց…

Կքե՜լ, խեղճացե՜լ է

Լո՜ւյսը ջերմածին,

Անհա՜մ են դարձել մութը և լույսը

գիշերվա կեսին:


    

Բարձրացե՜լ է տիեզերքի եզերքում

Պահի՜ վիթխարի գինը հապաղման

ու չի՛ հասկացվում

Մա՞հ է, թե՞ ծնունդ,

Մայրամո՜ւտ, թե՜ այգաբաց…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3914 | 0 | 0
Facebook