Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ

19:41, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
Նոր ուսումնական տարվան ընդառաջ
     Հաշված օրեր են մնացել նոր ուսումնական տարվան:
     Արդեն երկար ժամանակ է ինչ Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում ջանասիրաբար նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան:
     Դասերի ընթացքում վերանորոգվել է աշակերտների կողմից վնասված գույքը:
     Այս օրերին, հատկապես, ՝դպրոցի աշխատողների ուժերով վերանորոգվում է սպորտ դահլիճի պատուհանների պաշտպանիչ ցանցը։
     Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը, Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցը կազմ ու պատրաստ կդիմավորի սեպտեմբերի 1-ը:
    
    
     Ռիտա Քեշիշյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4085 | 0 | 0
Facebook