Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք, թե ով է եղել աշխարհահռչակ Օսկար Ուայլդի կնքահայրը և ինչու են նրա անունը «Օսկար» դրել

23:55, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
Գիտե՞ք արդյոք, թե ով է եղել աշխարհահռչակ Օսկար Ուայլդի կնքահայրը և ինչու են նրա անունը «Օսկար» դրել

Նա ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, բողոքականի ընտանիքում: Հայրը՝ Ուիլյամ Ուայլդը, ամբողջ Եվրոպայում հայտնի ակնաբույժ է եղել: Նա բուժել է Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհուն, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդին և Շվեդիայի թագավոր Օսկար 2-րդին: Վերջինս, ի նշան երախտագիտության, ցանկություն է հայտնում լինել Ուիլյամ Ուայլդի նորածին որդու կնքահայրն ու իր անունը շնորհել հարգարժան բժշկի մանկանը: Ուիլյամ Ուայլդը մարդասեր անձնավորություն է եղել և Դուբլինում հիմնել է քաղաքի աղքատներին անվճար սպասարկող բուժկետ:

Եվս մեկ տեղեկություն Օսկար Ուայլդի մասին, որը քչերին է հայտնի. նա էությամբ սադրիչ է եղել:

Մեծ Բրիտանիայի մեծություններից մեկը՝ ծագումով իռլանդացի հանճարեղ բանաստեղծը, արձակագիրն ու դրամատուրգը, երբեք հարգալից չի եղել պատշաճության պարտադրող բարքերի, սովորությունների, պայմանականությունների, վարվեցողության նորմերի նկատմամբ և շարունակ աշխատել է մարտահրավեր նետել այն աշխարհիկ կանոններին, որոնք ինքը համարել է չափազանց պարտադրող: Սադրելու հանկարծակի բռնկումների ժամանակ նա, ասում են, Թեմզա գետի ափին օմարին (ծովային տասնոտանի խեցգետին) սանձափոկով, որպես շնիկ, զբոսանքի է հանել, որպեսզի անցորդներին զայրացնի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4733 | 0 | 0
Facebook