Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Շամպայն» գինին` սեր անելուն նախապատրաստող ամենահարմար ըմպելիք

23:46, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
«Շամպայն» գինին` սեր անելուն նախապատրաստող ամենահարմար ըմպելիք

Նախ` մեկ անեկդոտ.

Երկու թոշակառու գնդապետ այգու նստարանին նստած զրուցում են: Մեկն ասում է.

-Հիշո՞ւմ ես, Վասյա, երբ մենք դեռ շարքային էինք, ճաշարանում մեր ապուրի մեջ ինչ-որ փոշի լցրեցին, որպեսզի կանանց չցանկանանք:

-Ի'հարկե, հիշում եմ, - ասում է Վասյան:

-Տեսնես ե՞րբ է այն սկսելու ներգործել:

Եթե տղամարդը պատշաճ ուշադրություն դարձնի իր ապրելակերպին ու ճիշտ սնվի, արհեստական խթանիչների կարիք չի զգա: Իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում է «սիրո ըմպելիք» խմել, ապա այդ նպատակին լիովին հարմար է որակյալ շամպայնը:

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում գտնվող Էնդոկրինոլոգիայի և ֆիզիոլոգիայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Գիյոմ Շալյեն հետևյալ բացահայտումն է կատարել.

«Շամպայն գինին Ֆրանսիայում միշտ սիրահարվածների խմիչք է համարվել: Եվ մեզ հետաքրքրեց, թե կա՞ արդյոք դրան գիտական բացատրություն: Մենք առաջարկեցինք մի խումբ կամավորների ըմպել մեկ գավաթ ֆրանսիական շամպայն, հետո կենսաքիմիական անալիզի համար նրանցից արյուն վերցրեցինք: Արդյունքը գերազանցեց սպասելիքը. գինին խմելուց մեկ ժամ անց անդրոգենի` արական սեռական հորմոնի մակարդակը կրկնակի բարձրացել էր:

Ի՞նչն է պատճառը: «Շամպայն» գինին ածխաթթու գազի և խաղողի պտղաշաքարի (ֆրուկտոզա) բնական խառնուրդ է, որը յուրահատուկ ազդեցություն է գործում ստամոքսի բջիջների` գլանդոլիցիտների վրա: Դրանք սննդի մարսման համար պատասխանատու բջիջներն են: Բայց այդ բջիջներն այնքան շատ են, որ այդ աշխատանքին «լծվում է» դրանց միայն երրորդ մասը, իսկ մնացած երկու երրորդը հանգստանում է: Ածխաթթվի ու ֆրուկտոզայի այդ շառաչուն խառնուրդը փոքրիկ պայթյունի ազդեցություն է ունենում. Պղպջակները հասնում են ստամոքսի յուրաքանչյուր բջջին ու դրանց ստիպում են աշխատել: Արդյունքում, սննդի քայքայումն իրականացնող խմորիչները ստամոքսում շատանում են գրեթե երեք անգամ:

Այս փոփոխություններն այլ փոփոխությունների են հանգեցնում: Ստամոքսում խմորիչների ավելացմանն ի պատասխան կտրուկ աճում է դրանց մակարդակը նաև ենթաստամոքսային գեղձում, որը, բացի այլ բաներից, նաև հորմոններ է արտադրում: Դրան հետևում է մակերիկամում և ամորձիներում անդրոգենների արտադրության ավելացումը: Արդյունքում, արյան մեջ արական սեռական հորմոնն ավելանում է 2-3 անգամ, իսկ դա ուժեղացնում է արյան հոսքը դեպի արական սեռական անդամ և, բնականաբար, ուժեղացնում է էրեկցիան»:

Ում թվում է, թե շամպայնի փոխարեն կարելի է գազավորված որևէ քաղցր խմիչք (օրինակ` «կոլա») խմել, քանի որ դրանցում նույնպես կա ածխաթթու և ֆրուկտոզա, սխալվում է: Բանն այն է, որ այն պարունակում է բոլորովին այլ քիմիական յուրահատկություններ ունեցող սինթետիկ ֆրուկտոզա:

Չարժե նաև ավելացնել շամպայնի չափաբաժինը «ավելի բարձր արդյունք ապահովելու համար»: Չորրորդ գավաթից հետո արյան մեջ ալկոհոլի մակարդակն սկսում է արագ աճել, և արագանում է նյութափոխանակությունը: Այդ դեպքում, մինչև դուք կհասցնեք անկողին մտնել, անդրոգենը կքայքայվի:

Աֆրոդիզիակների մասին այլ առասպելներ էլ կան: Ահա' դրանցից մի քանիսը: Նախ` ևս մեկ անեկդոտ.

-Սողոմոն թագավորը 900 կին է ունեցել: Հետաքրքիր է` նա նրանց ինչո՞վ է կերակրել:

-Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե նա ինքն իչ է կերել:

Ձկնեղենային կերակուրը և պոտենցիան

Հին Հունաստանում բժիշկներն ամուսնացած ռազմիկներին խորհուրդ են տվել սեռական ուժը վերականգնելու համար ավելի շատ ձկնեղեն ուտել: Այդ ժամանակից ի վեր համարվում է, թե ծովամթերքն օգտակար է սեռական կարողության ամրապնդման ահամար: Բայց դա ընդամենը առասպել է: Գիտնականները պարզել են, որ ծովափնյա տարածքներում ապրողները սեռական կարողության առումով զիջում են հարթավայրերի բնակիչներին:


     Դարձյալ անեկդոտ

Հատված սեքսապաթոլոգի հետ զրույցից.

-Բժիշկ, երբ խմում եմ, չեմ կարողանում ավարտել:

-Այդ դեպքում մի' խմեք:

-Բայց եթե չխմեմ, չեմ կարողանա սկսել:


     Սխալվում են նրանք,
ովքեր կարծում են, թե ալկոհոլը մեծացնում է սեռական կարողությունը: Դա կարող է տեղի ունենալ միայն ալկոհոլի օգտագործման սկզբնական փուլում, բայց այդ դեպքում էլ սեռական կարողության մեծացումը կարճաժամկետ է, և հետագայում անխոսափելիորեն սկսվում է սեռական հակման նվազում, ապա տեղի է ունենում էրեկցիայի թուլացում ու սեռական լուրջ խաթարումներ:

Կարծիքն այն մասին, թե ալկոհոլը նպաստում է սեռական ուժի մեծացմանը, այնքան էլ ճիշտ չէ: Էական է, թե ինչ քանակությամբ ոգելից խմիչք է հայտնվել տղամարդու օրգանիզմում և ինչպիսին է դրա որակը: Օրինակ` ոչ մեծ քանակության կարմիր գինին, հիրավի, կարող է օգտակար լինել տղամարդուն: Մյուս կողմից էլ, ոգելից խմիչքների հաճախակի ու առատորեն օգտագործումը, եթե նույնիսկ դրանք որակյալ են, բացասական է անդրադառնում տղամարդու` հատկապես 30 տարեկանն անց տղամարդու սեռական կարողության վրա:

Ֆրանսիացի գիտնականները հրապարակել են տվյալներ տղամարդու սեռականության վրա ալկոհոլի ազդեցության մասին: Դրանք ցույց են տալիս, որ սկզբնական շրջանում ալկոհոլի նույնիսկ մեծ քանակությունը չի վնասում տղամարդու սեռական կարողությանը և նույնիսկ բարձրացնում է նրանց սեռական ակտիվությունը: Բայց վեց ամիս անց սկսվում են ի հայտ գալ ոչ մեծ խնդիրներ, այդ թվում` կապված էրեկցիայի դանդաղելու հետ: Հետաքրքրական է, ալկոհոլամոլ տղամարդիկ սկզբում կարող են նույնիսկ չնկատել այն փոփոխությունները, որոնք դանդաղորեն, բայց հաստատաքայլ ընթանում են իրենց օրգանիզմում: Մասնագետների կարծիքով` այդ գործընթացը կարող է աննկատ ընթանալ մեկ տարուց էլ ավելի, բայց դրա արդյունքում անպայման տեղի է ունենում էրեկցիայի նշանակալի հապաղում: Հետագայում ալկոհոլի ազդեցությունը էրեկցիան կառավարող նյարդային կենտրոնների վրա ուժգնանում է ու սերմնաժայթքման հապաղմանը գումարվում են էրեկցիայի հետ կապված խնդիրները: Եվ արդեն դրանից հետո գործընթացը կտրուկ արագանում է (թուլանում է սեռական ցանկությունը և, ի վերջո, ամբողջովին դադարում է սեռական հարաբերության մեջ մտնելու կարողությունը):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7126 | 0 | 0
Facebook