Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ բաժին հողը մի գրկանոց է

01:21, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Իմ բաժին հողը մի գրկանոց է

Իմ բաժին հողը մի գրկանոց է,
     Ձգածս, գիտեմ, դյուրաթեք օձ է,
     Մի անկոխ շավիղ երկինք է տանում,
     Բայց ինձ տրորված կուռն է հմայում։

Ինձ համար մեկ է․ ոնց ես ծեքծեքում,
     Ոնց ես մեկումեջ գրկից գիրկ կորչում,
     Ոնց ես բաղդատում երկուսը մեկում,
     Որ ինձ թաքթաքուր ծոցդ չես կանչում։

Հետ անելու չէ, թե ոնց ես վանում
     Տաղտուկն օրերիս՝ հուշերիս խռիվ,
     Միանձնուհու պես՝ չքմեղ ձևանում
     Եվ փեշից կորած դեռ մղում կռիվ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3324 | 0 | 0
Facebook