Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրել առանց քեզ...

12:01, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
Ապրել առանց քեզ...
    
    

Սովորել եմ առանց քեզ ապրել-

Սկզբից դժվա՜ր էր,

Հետո՝ առավել,

Նույնիսկ եկավ տխո՜ւր մի պահ,

Որ թվա՜ց թե

Ապրել չկա՛ առանց քեզ:


    

Պա՜հը պահի վրա կուտակվեց

Ու մի օ՜ր էլ

(չէի ասի թե գեղեցի՜կ)

Այդ պահերի գումարումի՜ց

Մեջս ի՜նչ-որ բան պայթեց…


    

Ասե՜ս քանդվեց,

Ասե՜ս փլվեց

Տարիներով կառուցված

Քնքո՜ւշ ու նուրբ մի աշխարհ-

Առաջացավ անթափանցիկ

Զգացմունքի մի պատվար,


    

Մի կողմում ե՜ս, մի կողմում դո՜ւ-

Մեր միջև մի անջրպե՜տ,

Ես՝ սովորս խարխափելու,

Դու՝ չգիտե՜մ թե ինչպես:


    

Խարխափելը դարձավ ապրե՜լ

Կամ խաբում եմ կսկիծից,

Թե վաղո՜ւց եմ սովորել

Ապրե՜լ առանց ի՛նքս ինձ…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3652 | 0 | 0
Facebook