Սիրելի հայրենակիցներ, հարգելի մանկավարժներ, ուսանողներ
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է: ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը առաջին անգամ նշվել է
2000 թվականի
օգոստոսի 12-ին։
1995 թվականի
դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ (հատկապես երիտասարդների շրջանում) իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։
Սիրով շնորհավորում եմ տոնի առթիվ:
Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն