Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գնդապետ Արմեն Գյոզալյանը՝ Հայկական բանակի լավագույն հրամանատարներից մեկն է

14:11, կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ.
Գնդապետ Արմեն Գյոզալյանը՝ Հայկական բանակի լավագույն հրամանատարներից մեկն է

Գնդապետ Արմեն Գյոզալյանի զորամասը, 2015-ին ճանաչվել է լավագույն զորամաս: Գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարության ներքո գտնվող զորամասերն, ամեն տարի ճանաչվում են Հայոց բանակի լավագույն զորամասեր: Գնդապետ Արմեն Գյոզալյանի զորամասերը մշտապես աչքի են ընկել օրինակելիությամբ՝ մաքրությամբ, զինվորների կարգապահությամբ, կարգազանցությունների, օրինազանցությունների և հանցագործությունների շատ ցածր մակարդակով: Գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարության ներքո գործող սահմանապահ զորամասերի պաշտպանած դիրքերում, տարիներ շարունակ լինում են ամենափոքր թվով մարտական և ոչմարտական զոհերը, անգամ տարիներ են եղել, որ ողջ զորամասը չի ունեցել և ոչ մի զոհ: Նա մեր ներկայիս բանակի կենդանի լեգենդենրից է, մեր բանակին փայլուն ապագա կերտողներից:
     Շատ ցավոք այսօր փորձ է արվում սևացնելու նրա հերոսական անունը: Պարզվում է, որ 1 տարի առաջ Արմեն Գյուզալյանի հրամանատարության ներքո գործող Մատաղիսի զորամասում, ինչ որ «դեպք է տեղի ունեցել», կամ տեղի չի ունեցել, որի ընթացքում իբրև «սպաներից մեկը քայլել է զինվորների վրայով»:
     Այսօր, այդ եղած, կամ իրականում չեղած պատմույթյունը, որոշ լրատվամիջոցների և մասնավորապես «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ու նրա կայքի ջանքերով, գնդապես Արմեն Գյուզալյանի անվան հետ կապելու փորձ է արվում: Սոցցանցերով համատարած, նրա անվան նկատմամբ ատելության դաշտ է ստեղծվում:
     Սիրելի հայրենակիցներ, եկեք գործենք ավելի զգոն և կշռադատված:
     Գնդապետ Արմեն Գյոզալյանն արդեն իսկ իր բազմամյա անձնվիրական ծառայությամբ ցույց է տվել, որ իր զորամասերը փայլում են բարձր կարգապահությամբ, մաքրությամբ և մարդկային զոհերի և հանցագործությունների ամենափոքր թվերով: Հանուն այդ ամենի, հատկապես հանուն նրա, որ գնդապետ Արմեն Գյոզալյանի զորամասերը մարդկային կյանքեր են պահպանում՝ եկեք կանգ առնենք, դատենք սառը, կշռադատված և եթե անգամ ինչ-որ փոքր անախորժություններ են լինում՝ եկեք վերաբերվենք դրանց ըմբռնումով:
     Եթե տեղի է ունեցել ինչ-որ հանցագործություն՝ եկեք թողնենք որպեսզի դրանով զբաղվի զինվորական դատախազությունը և ավելորդ տեղիք չտանք, որ հաճախ օտար երկրներից սնվող և օտարոտի ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունները, իրենց քիթը խոթեն մեր ներբանակային գործերի մեջ ու վարկաբեկեն մեր հեղինակավոր սպաներին:

Հ.Գ.
     Խնդրում եմ օգնեք, որպեսզի այս տեղեկությունը տարածվի, որպեսզի կանխենք այս ատելության քարոզի ալիքը և որ հանրությունն իմանա, թե ով է իրականում հրամանատար Արմեն Գյուզալյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3253 | 0 | 0
Facebook