Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանակից խուսափած խմբագիրը ուզում է կրկին դատավորի դեր ստանձնել. Վահան Բաբայան

23:46, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Բանակից խուսափած խմբագիրը ուզում է կրկին դատավորի դեր ստանձնել. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսնուքյան էջում գրում է. «Բանակից խուսափած խմբագիրը ուզում է կրկին դատավորի դեր ստանձնել:

Սրա մեղավորը մենք բոլորս ենք, որ նման մարդիկ այսօր դարձել են պատգամավոր ու վայրահաչում են Արցախի հերոսի, բանակ կայացրած և պատերազմում հաղթած մեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:

Մեկը չկա ասի դու դատավոր ես, թե դատախազ, ի՞նչքան էս սուտը պետք է իշխի, ի՞նչքան կեղծիքը պետք է իրականության տեղ ընդունվի, նողկանքից բացի այլ զգացողություն չկա էդ անձնավորության նկատմամբ, որի անունը նույնիսկ զզվելի է արտաբերել: Կգա ժամանակը և ստերի ֆաբրիկաները իրենց դիրեկտորներով դաժան կպատժվեն»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2268 | 0 | 0
Facebook