Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նույնիսկ սպասելու հաճույքից զրկված

16:41, շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ.
Նույնիսկ սպասելու հաճույքից զրկված
    
    

Թախիծն ինչպես չվո՜ղ թռչուն

Շատերի՜ է հանդիպում,

Լո՛ւրջ է ծա՜նր-թեթև անում

Թե ո՞ւմ մոտ է ապրելու,


    

Ո՞ւմ ներսում է բո՜ւյն հյուսելու,

Ո՞ւմ ներսում է քնելո՜ւ,

Ո՞ւմ ներսում է մինչ չվե՜լը

Աչքերը բա՛ց մնալու,


    

Թե ո՞ւմ ներսի բոցից կայրի

Թևերը իր հոլանի՜

Ու կմնա՜, կբնակվի՜-

Որպես թռչո՜ւն ընտանի…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3813 | 0 | 0
Facebook