Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Սա պատահականությու՞ն է, թե՞ կրկին Լևոն Տեր-Պետրոսյանի պատիժն է իր հետ «չհամաձայնեցված» գործողին

22:43, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Սա պատահականությու՞ն է, թե՞ կրկին Լևոն Տեր-Պետրոսյանի պատիժն է իր հետ «չհամաձայնեցված» գործողին

Շատերին է հայտնի, որ 1992-թվականին տեղի ունեցած Շուշիի ազատագրումը «համաձայնեցված չի եղել» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ամենևին դուր չի եկել նրան, այլ ընդհակառակը՝ բարկացրել է, վրդոհվեցրել: Նույն այդ հաղթանակից անմիջապես հետո, տեղի ունեցան կատաղի մարտեր, որոնց արդյունքում հայկական կողմը կորցրեց Շահումյանի շրջանը և Մարտակերտի մեծ մասը: Ասում էին, որ այդքան տարածքը հաձնել են և հանձնողը նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել, այդ հողերը ծախված են և որ այսուհետ սահմանը պետք է անցնի Խաչեն գետի երկայնքով:

Սակայն նույն Խաչեն գետի ափին, 43 ծածկանվամբ հանդես եկող փոքրամարմին և աչքի չընկնող հրամանատար Օգանովսկի Սամվելը համախմբեց տարածքում գտնվող ազատամարտիկներին, դեմ գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, երդվեց ազատագրել Մարտակերտն ու տեր կանգնեց իր խոստմանը: Մարտակերտն ազատագրվեց:
     Այսօր նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական սանիկները, նույն Օգանովսկի Սամոյին՝ Արցախի հերոս հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, մեղադրում են «պայմանավորված» Ապրիլյան պատերազմ իրականացնելու և «հող ծախելու» մեջ, «Բերձորյան ահաբեկչություն» և «Մարտի մեկ» կազմակերպելու մեջ:
     Սա պատահականությու՞ն է, թե՞ կրկին Լևոն Տեր-Պետրոսյանի պատիժն է իր հետ «չհամաձայնեցված» գործողին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1542 | 0 | 0
Facebook
COMMENT.am