Ինձ օրո՜ր ասա Երկիր մոլորակ,
ես քո գործերի՜ց գլուխ չե՛մ հանում,
Մեկ պտտվո՜ւմ ես չափից դուրս արա՜գ
մե՜կ էլ կրիայի նման դանդաղում:
Ամեն օր թաղո՜ւմ եմ օրերս անցած
գերեզման փորողի հայացքով տխո՜ւր,
Գլուխս բարձի՜ն եմ դնում բարկացած՝
մինչև առավոտ մնալով արթուն:
*
Ինձ օրո՜ր ասա Երկիր մոլորակ,
ես քո գործերի՜ց գլուխ չե՛մ հանում,
Ես մանկությո՜ւնս եմ ուզում հարազատ-
այս տարի՜քը խորթ հանգի՛ստ չի բերում:
Գիշերն ազդո՜ւմ է ճնշմանս վրա,
բազո՜ւմ աստղերը սի՜րտս են ծակում,
Մո՜ւթը անոթի գայլերի նման
վրա՜ է տալիս ու գայլահաչում:
*
Ինձ օրո՜ր ասա Երկիր մոլորակ
ես քո գործերի՜ց գլուխ չե՛մ հանում,
Երգի՛ր ինձ ե՜րգն այն, որ մի ժամանակ
մանուկ հասակում Մա՜յրս էր երգում:
Օրո՜րն եմ ուզում, Մո՜րս շրթունքի
անո՜ւնս տվող ձա՜յնը սիրասուն,
Թե որ չգիտե՜ս բառերն այդ երգի
քեզ ի պահ տվա՜ծ Մորս հարցրու:
*