Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2 պապերը չեն պայքարում, բայց համեմատում են

Miss Fidora
Հեղինակ`
Miss Fidora
01:57, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
2 պապերը չեն պայքարում, բայց համեմատում են
    
«Նոր Պապը» սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվել էր «Երիտասարդ Պապը»:
Տանջված Պի 13-ը իրեն վատ է զգում ելույթի ժամանակ և կոմայի մեջ է ընկնում: Երկրորդ եթերաշրջանում նա գտնվում է կյանքի ու մահի միջև: Այդիսկ պատճառով պետքարտուղար Վոյելոն որոշում է, որ նոր Պապ պետք է ընտրվի, և ընտրությունը կանգ է առնում համառ կարդինալի վրա, ում դերում խաղում է Ջոն Մալկովիչը:
«Թվում է, թե դժվար է վճարել Ջուդ Լոուի նման աստղին, քնած լինելու և մի օր արթնանալու համար» հեգնանքով նշում է Սորենտինոն:
Ջուդ Լուուի մարմնավորած Լեննի Բելարդոյի կերպարի բնավորությունը լի է հակասություներով: «Նոր Պապ» -ում նա շարժվում է նոր ուղղություններով, հայտնվում է տարբեր վայրերում, նոր իրաարձությունների է ներկա գտնվում. Ոչ մի կրկնվող գործողություն չի լինում:
«Ես առաջին եթերաշրջանը մեծ հաճույքով դիտել եմ, չնայած նրան, որ ոչ կաթոլիկ եմ, ոչ էլ` գլուխ եմ հանում նման նրբություններից: Ես հիացած էի սերիալի փիլիսոփայությունից, աստվածաբանությունից ու Վատիկանի պատմությունից» ասում է Ջոն Մալկովիչը:
2 պապերը չեն պայքարում, բայց համեմատում են:
«Եզակի ու չտեսնված մրցում է, թե ում հագուստն ու կոշիկն է ավելի լավը» կատակում են Պապի երկու դերասանները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2287 | 0 | 0
Facebook