Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեր բարեկամները հրեշտակներ են». մի ֆրանսիացու պատմածը

22:13, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
«Մեր բարեկամները հրեշտակներ են». մի ֆրանսիացու պատմածը

Ավագ դպրոց հաճախելուս առաջին օրերին ես տեսա դասից հետո տուն գնացող իմ դասարանցի տղաներից մեկին: Նրա անունը Քիլ էր:

Նա ծանրաբեռնված էր իր բոլոր դասագրքերով և դպրոցական այլ պարագաներով:

Ինքս ինձ ասացի. «Նա ինչո՞ւ է ուրբաթ օրը երեկոյան իր բոլոր գրքերը շալակած տանում: Նա պետք է որ «գիրք կրծող» լինի…

Հանգստյան օրերին ես պետք է ընկերներիս հետ ֆուտբոլ խաղայի: Երբ արդեն անցնում էի նրա կողքով, տղաների մի խումբ սկսեց ծաղրել Քիլին: Նրանք նրան կսմթեցին, գրքերը թափեցին ու իրեն էլ ցեխի մեջ գցեցին:

Երբ նա ընկավ, ակնոցը մի քանի քայլ այն կողմ գտնվող խոտերի մեջ թռավ: Քիլը բարձրացրեց գլուխը, և ես տեսա, թե նա որքան տխուր ու մոլոր է: Ու այդ պահին ակամա խղճացի նրան… վազքով մոտեցա նրան ու գետնից վերցրի ակնոցը: Երբ նա գլուխը դարձրեց իմ կողմը` աչքերում արցունքներ տեսա:

«Այդ տղաներն իսկական ապուշներ են», - ասացի նրան: Նա նայեց ինձ ու շնորհակալություն հայտնեց: Նրա դեմքն այնպես էր ժպիտով ողողված, որ դրանում կարելի էր տեսնել ամբողջ աշխարհի երախտագիտությունը:

Օգնելով հավաքել գրքերը` ես նրան հարցրեցի, թե որտեղ է ապրում, ու զարմացա, որ նա մեր տանը շատ մոտ է ապրում: Այդժամ նա ինձ ասեց, թե առաջ ինքը մասնավոր դպրոց է գնացել: Ամբողջ ճանապարհին մենք զրուցեցին: Պարզվեց` նա շատ լավ տղա է: Այդ ժամանակ ես նրան հարցրեցի, թե կցանկանա՞ր մեզ հետ վաղը ֆուտբոլ խաղալ: Նա անմիջապես համաձայնեց:

Հանգստյան օրերը միասին անցկացրինք, և ես ավելի համոզվեցի, որ Քիլը լավ տղա է: Ի դեպ, ընկերներս նույնպես այդ կարծիքին էին:

Երկուշաբթի առավոտյան ես նորից տեսա դպրոցից գրքերով ծանրաբեռ վերադարձող Քիլին: Ես նրան նորից մոտեցա ու ասացի. «Այսպես որ գնա, դու պողպատյա մկաններ կունենաս»: Նա լայն ժպտաց ու ինձ հանձնեց իր գրքերի կեսը:

Հետագա տարիներին մենք դարձանք լավագույն ընկերներն այս աշխարհում: Քիլը շատ խելացի աշակերտ էր. նա ուզում էր բժիշկ դառնալ, և ես նրան շարունակ ասում էի, թե նա «գիրք կրծող» է: Ավարտական արարողության համար Քիլը պետք է ելույթ պատրաստեր: Ես ուրախ էի, որ դա ես չէի անելու: Քիլը մի շատ դուրեկան երիտասարդ էր դարձել, և աղջիկները համակրում էին նրան…Ի դեպ, նա ավելի շատ նվաճումներ ուներ, քան ես: Արարողության օրը ես նկատեցի, որ Քիլը նյարդային վիճակում է: Որպեսզի նրան վստահություն ներշնչեմ, ես ուժեղ խփեցի նրա ուսին` ասելով. «Մի'անհանգստացիր, դու հանճարեղ ելույթ ես ունենալու»: Նա նորից նայեց ինձ իր այն կաշառող հայցքով և շնորհակալություն հայտնեց:

Մոտենալով խոսափողին` նա մաքրեց կոկորդը և սկսեց ելույթը.

«Աստիճանաշնորհումը միջնակարգ կրթություն ստանալու բոլոր տարիներին մեզ օգնած բոլոր անձանց շնորհակալություն հայտնելու լավագույն պահն է: Մեր ծնողներին, մեր ուսուցիչներին, մեր մարզիչներին, բայց հատկապես մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու պահն է: Ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասեմ, որ մեկի ընկերը լինելը ամենամեծ նվերն է, որ մարդը կարող է նրան տալ: Ես հիմա ձեզ մի պատմություն կպատմեմ…»:

Ինձ համար շատ մեծ անակնկալ էր, երբ նա սկսեց պատմել մեր առաջին հանդիպման մասին…Բայց ես էլ ավելի ապշեցի, երբ նա պատմեց, որ շաբաթվա վերջի այդ օրն ինքը որոշած է եղել ինքնասպանություն գործել: Ահա թե ինչու էր տանում իր բոլոր գրքերը, որպեսզի իր մայրը ստիպված չլինի դասասենյակի իր դարակի գրքերը տուն տանել…

Նա նայեց ինձ, ժպտաց ու շարունակեց. «Բարեբախտաբար, ես փրկվեցի: Իմ ընկերն ինձ թույլ չտվեց, որ տեղի ունենա «անդառնալին»:

Ես լսում էի նրա ելույթի հարուցած լռությունը, որ հաստատվել էր դահլիճում: Ես շրջվեցի ու տեսա նրա ծնողներին, որոնք ինձ ժպտացին այն նույն խորին երախտագիտությամբ, որը Քիլը ցուցաբերել էր իմ հանդեպ:

Երբեք մի' թերագնահատեք ձեր արարքը: Մի փոքրիկ, պարզ քայլով դուք կարող եք մարդու կյանքը փոխել:

Վիկտոր Հյուգոն ասել է. «Մեր ընկերները հրեշտակներ են, որոնք մեզ ոտքի են կանգնեցնում այն ժամանակ, երբ մեր թևերն այլևս չգիտեն ինչպես թռչել»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6684 | 0 | 0
Facebook