Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրիկիս

09:34, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
Մայրիկիս
    
    

Անթեղի նման ցավդ բռնեցի,
     Ափերդ, ասացիր, թող ես համբուրեմ,
     Ցավդ անհունում ոնց բևեռեցի,
     Ասացիր, փաթ տուր, ինձնով պարուրեմ։

Եվ գլխի չընկա, որ քեզ կորցնում
     Ու որբանում եմ առաջին անգամ,
     Հիմա իմ Աստծուն չեմ էլ հարցնում,
     Քանի որ գիտեմ, ցավս է անթառամ։

Անթեղի նման պեծին եմ տալիս
     Անցնող- դարձողի ծով կարեկցանքում,
     Բացի դրանից, քանի եմ լալիս,
     Իմ թաց աչքերը չեն էլ ցամաքում։

Վաղն էլ եմ գալու առաջդ չոքեմ,
     Ասեմ, ինձ ներիր, չարածիս համար,
     Սիրտդ շահելու նման ողոքեմ,
     Անթեղիդ գգվեմ, որ չմահանար։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3329 | 0 | 0
Facebook