Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի անհա՜մ, անալի լուսաբաց…

10:04, երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ.
Մի անհա՜մ, անալի լուսաբաց…
    
    
    

Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց՝

Մի քա՜ղցր զգացում անսովոր,

Երբ արևի ցո՜լքն աչքերս բացեց

Ու …լռությո՜ւն էր խոր:


    

Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց՝

Մի կապո՜ւյտ հորիզոն անցյալում,

Մանկությո՜ւնս էր գլուխ բարձրացրել

Ու առավո՜տը դրախտ էր թվում:


    

Մա՜յրս էր խոսում՝ կամա՜ց, շշուկո՜վ

Ու բարի լո՜ւյս էր մաղթում աշխարհին,

… Մի հարցական էր՝ անցած դարերով.

«Լո՜ւյսը առանց մոր լինո՞ւմ է բարի…»


    

Մի լուսաբաց էր՝ անհա՜մ-անալի՜,

Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց,

Կյանքը բացել էր երա՜խն ահռելի

Ու դատապարտում էր ապրե՜լ ու ապրե՜լ…


    

Մի հիմա՜ր պատահար առավոտ լուսո,

Երբ առավոտը անցյալն էր բացել

Ու հիշողության ճամփեքի միջո՜վ

Սողում էր մի կյա՜նք, որը

Չէր ստացվել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4389 | 0 | 0
Facebook