Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքի լծի ներքո հայ հոգևորականները լավ են ապրել

21:24, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
Թուրքի լծի ներքո հայ հոգևորականները լավ են ապրել

Օսմանյան Թուրքիայում շատ խոշոր հողատարածություններ (վակուֆներ) ունենալու իրավունք էվերապահված եղել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին և երկու հարյուրից ավելի հայկական վանքերի:

Հաշվի առնելով ամենայն Հայոց կաթողիկոսի ազդեցությունը հայության վրա՝ սուլթանները հողեր, զանազան նվերներ, դրամական միջոցներ, արտոնություններ են շնորհել և՛ կաթողիկոսին, և՛ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքին: Հայ եկեղեցու հատկապես այս երկու բարձրաստիճան պաշտոնյաներին սիրաշահելու քաղաքականությունը սուլթանները վարել են դեռևս միջնադարում: Հայ եկեղեցու նկատմամբ բարեհաճ քաղաքականության շնորհիվ շարունակ ավելացել, ստվարացել են նրան պատկանող կալվածները` վակուֆային հողերը, մանավանդ էջմիածնապատկան կալվածները: 19-րդ դարի սկզբին Էջմիածնի կաթողիկոսությունը հողային կալվածներ, ջրաղացներ, ձիթհաններ, այգիներ, պարտեզներ է ունեցել Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր փաշայություններում, այդ թվում նաև Զմյուռնիայում, Հայկական Կիլիկիայում և Եվդոկիայում: Կաթողիկոսի նշանակած մարդիկ կալվածները վարձակալության են տվել և արդյունքից գանձված հարկը ստացել են բնամթերքով և դրամով, ապա տեղափոխել են Էջմիածին:

Հողային կալվածներ են ունեցել Արևմտյան Հայաստանի վանքերը, ինչպես նաև մի քանի տասնյակ եկեղեցիներ (Վարագա ս. Նշան վանքը, Մուշի ս. Կարապետը, Ախթամարի ու Սսի կաթողիկոսությունները և շատ այլ վանքեր), որոնցից յուրաքանչյուն ունեցել է 300 հեկտարից ավելի հողեր, անասունների հոտեր ու նախիրներ: Այս հողեր մշակելու, հոտերը պահելու համար աշխատեցրել են վանքապատկան գյուղացիներին, վարձու մշակներին և մեծ հարստություն են դիզել:

Գյուղացիության շահագործման ճանապարհով մշակվող վանքապատկան հողերից ստացված եկամուտը պատշաճորեն կերակրել է հնազանդություն քարոզող հայ հոգևորականությանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4230 | 0 | 0
Facebook