Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չես հասցնի թանկացնել տրանսպորտը, Հայկո, աշնանը դու կմերժվես ու կհեռացվես. Կարեն Վարդանյան

14:20, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
Չես հասցնի թանկացնել տրանսպորտը, Հայկո, աշնանը դու կմերժվես ու կհեռացվես. Կարեն Վարդանյան
     Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը բախտի բերմամբ ու խիստ ժամանակավորապես զբաղեցնող դերասան Հայկոն, ով ժամանակին կոկորդ էր պատռում տրանսպորտի թանկացման դեմ, հիմա քննարկման է դնում տրանսպորտը 150 թե 200 դրամ դարձնելու հարցը՝ դրանով ևս մեկ անգամ ապացուցելով, որ իր բոլոր նախկին արածները էժանագին փիառ տրյուկներ էին, իսկ ինքը սովորական ստախոս և թալանչի է, ով թալանելով բյուջեն՝ իրենց պարգևավճարներ է տալիս ոչինչ չանելու համար:
    
     Բայց դու չես հասցնի թանկացնել տրանսպորտը, Հայկո, որովհետև աշնանը դու կմերժվես ու կհեռացվես մեր ու երևանցիների մեծ մասի կողմից: Քեզ արդեն մերժում է երևանցիների 50%-ից ավելին, իսկ աշնանը քեզ կմերժի 80%-ը: Դու 80%-ով էիր չէ՞ անցել:
     Քաղաքս աղբանոցի վերածած ապաշնորհ պաշտոնյան իրավունք չունի որևէ հարց դնել քննարկման»:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1620 | 0 | 0
Facebook
COMMENT.am