Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵ՜Ս…»

09:06, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
«ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵ՜Ս…»

«ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵ՜Ս…»

Իսկ ես դատո՛ւմ եմ, պատրա՜ստ եմ դատվել:

Չեմ թաքցնում ո՛չ անո՜ւն, ո՛չ ազգանո՜ւն,

Ո՛չ հասցե՜, ո՛չ համոզմունք:


    

Չեմ Թաքցնում, որ վստահ եմ

չեմ կանգնելու ես գերագույն ատյանում

Ուր դատում են մոծակներին

Իսկ փղերին ազատում:


    

Առյուծներն ու լուսաններն էլ

Դատարանում չեն դատվում

Դատարանում թույլն է դատվում

Քանզի Թույլն է դատին հավատում:


    

* * *

Չգիտե՜մ, արդյոք դա լա՞վ է, թե՞ վատ,

Չգիտե՜մ, արդյոք դա սխա՞լ է, թե՞ ճիշտ,

Որ ես ո՛չ Աստվա՜ծ եմ…

և ո՛չ էլ դահիճ,

Ես չունե՜մ Աստծո համբերությո՜ւնն ու գութը՝

Հակառակ դեպքում շա՜տ-շատ բաներից

Կազատվեր ո՜ղջ մարդկությունը-


    

Ճիճուների՜ց մարդանման,

Աղբագլուխ «պոետների՜ց»,

Լեզուները գրչին տված

«զորացրված ******ների՜ց»,

Ուրիշների բաճկոնները

իրենց վրա հարմարեցրած

տականքների՜ց,

Թերմացքներով ստամոքս լցրած

հայակերպար Հուդաներից…


    

Թե որ դահի՜ճ կամ էլ Աստվա՜ծ լինեի…

Դաժան ձևով կպատժեի՜

Մարդասպանի՛ն ու գողի՛ն,

Արտաքնոցնե՜ր կաքսորեի

հարուստներին՝

հարստացած ճանապարհով զարտուղի,

… Չա՜րն անտեսող «Լռությա՜նը»

Կլցնեի կոյուղին,


    

Չգիտե՜մ, արդյոք դա լա՞վ է, թե՞ վատ,

Չգիտե՜մ, արդյոք դա սխա՞լ է, թե՞ ճիշտ,

Որ ես ո՛չ Աստվա՜ծ եմ…

և ո՛չ էլ դահիճ:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4084 | 0 | 0
Facebook