Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...կռունկների ճախրանքով

18:53, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
...կռունկների ճախրանքով

* * *

Լա՜վ հիշում եմ մոտ անցյալը՝

Թռչո՜ւմ էի կռունկների ճախրանքով,

Պա՜հը եկավ, (ա՜խ այդ պա՜հը),

Էլ չե՛ն հուզում կռունկները թևածող:


    

Ո՞վ էր տեսնես - խի՜ղճն ու գութը մոռացա՜ծ

Կոտրեց թևե՜րս ճախրող,

Թռչո՜ւմ էի - դարձա՛ գնա՜ցք

Երկրի վրա սողացող:


    

Հիմա արդեն ինձ հուզո՜ւմ են

Գնացքնե՜րը հեռացող,

Կայարաններն անշո՜ւնչ-մեռած,

Եվ ցավերը՝

ցավի վրա՛ բարձրացող,


    

Տարիները վագոններո՜ւմ,

Պատուհաններին օրե՜րը,

Ի՞նչ իմանամ ո՞ւր են տանում

Ինձ պողպատյա գծերը:


    

Ո՞վ էր արդյոք, ձե՜ռքս բռնեց

Երկնից հապճեպ բերեց վա՛ր,

Ո՞վ էր - այսպես դաժա՜ն վարվեց-


    

Թռչո՜ւմ էի

Կռունկներին հավասար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3807 | 0 | 0
Facebook