Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իոսիֆ Բրոդսկի Էսքիզ

03:24, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
Իոսիֆ Բրոդսկի Էսքիզ
    
    
     Ծառան ցնցվում է, ստրուկը՝ խնդում,
     Դահիճն է սրում սայրը սակուրի,
     Մալած աքլորին տիրանն է լափում,
     Ձմռան լուսինն է աչքին հավկուրի։
    
     Սա Հայրենիքի դեմքն է փորագիր,
     Թախտին զինվորն ու հիմարիկը՝ ժիր,
     Պառավն է քորում իր մեռած լաշը,
     Մայր հող, քո դեմքն է և այն նաղաշը։
    
     Շան հաչոցն էլի քամին է քշում,
     Գլեբն է Բորիսի մռութը քաշում,
     Կայթատոնում է շնացող մի զույգ,
     Նախասրահում՝ քանիսն անստույգ։
    
     Կույրն աղոթում է, լուսինն՝ աղոտում,
     Որից ցած միտքն է ամպի մի ծվեն,
     Նաղաշին ով է տեսնես պաղատում,
     Որ նկարներն իր սարքի ժապավեն։
    
    
     Иосиф Бродский - Набросок
    
     Холуй трясётся. Раб хохочет.
     Палач свою секиру точит.
     Тиран кромсает каплуна.
     Сверкает зимняя луна.
    
     Се вид Отчества, гравюра.
     На лежаке - Солдат и Дура.
     Старуха чешет мёртвый бок.
     Се вид Отечества, лубок.
    
     Собака лает, ветер носит.
     Борис у Глеба в морду просит.
     Кружатся пары на балу.
     В прихожей - куча на полу.
    
     Луна сверкает, зренье муча.
     Под ней, как мозг отдельный, - туча...
     Пускай Художник, паразит,
     другой пейзаж изобразит.
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
494 | 0 | 0
Facebook
COMMENT.am