Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համոզված եմ չկա գեթ մեկ հայ, ով դեմ կլինի Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ։

15:34, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
Համոզված եմ չկա գեթ մեկ հայ, ով դեմ կլինի Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ։

Երեկ ներկա էի գտվում (որպես Ջրային կոմիտեի ներկայացուցիչ) «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինարին՝ կապված ՀՀ էկոհամակարգերի պահպանությանը, բնապահպանությանը, հիդրոէներգետիկային․․․․։

Սեմինարի ընթացքում «SOS Սևան» նախաձեռնության անդամները ներկայացրեցին ՀՀ վարչապետին ուղղված իրենց բաց նամակը և առաջարկեցին՝ մասնակիցներից ով կողմ է թող ստորագրի։
     Ես ՉՍՏՈՐԱԳՐԵՑԻ։

Չստորագրեցի, քանի որ նամակում կար մի քանի կետ, որոնց իրականացման հստակ պատասխաններ չտրվեց, երբ ես հարցրեցի թե ինչպե՞ս եք պատկերացնում դրանց հրատապ իրագործումը ։

Այդ կետերն են․

• Սևանա լճի ափերը արագ նախապատրաստել Սևանա լճի մակարդակի բարձրացման համար,
     • Վերանայել Սևանա լճի մակարդակի բարձրացման նիշը` սահմանելով 1903, 5 մ-ից ավելի բարձր նիշ` վերահաշվարկելով Սևանա լճի ջրային բալանսը

հ․գ․ 1․ ուղղակի չեմ պատկերացնում ներկայումս ինչպե՞ս են պատրաստվում բարձրացնել Սևանա լճի մակարդակը 4-5մ-ով (շուրջ 5-6մլրդ խմ ջուր, այն է Սևանա լճի 1/5-դի չափով) և միաժամանակ ոռոգման ջրով ապահովվել պայմանագիր կնքած մոտ 85․000 ջրօգտագործողների։

2․ Սևանա լճի շուրջը կա 1905 մ նիշից ցածր գտնվող թվով 4729 հաշվարկված շինություն, պետական նշանակության ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը և այլն, որոնք Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման պարագայում կմնան ջրի տակ։

հ․գ․գ․ Սևանա լճի խնդիրը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վերագրի իրենը (ինչպես որ անում են մնացած այլ քաղաքակիրթ երկրներում) և պետք չէ այն դարձնել միայն ՀՀ վարչապետի կամ կառավարության խնդիրը ։

Աղբյուրը` Սասուն Միրոյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2593 | 0 | 0
Facebook