Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք

01:27, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
«Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք

Այսօր երբ Երևանում բոլորի ուշք ու միտքը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է, վարչապետի և նրա աղջկա սելֆիները և այն, որ Հայաստանում կենսաթոշակը բարձրանում է տաս տոկոսով՝ կարծես թե մեր ժողովուրդը մոռացել է, թե ինչի համար էր հեղափոխությունը:
     Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ուներ ապօրինի կուտակած միլիարդներ, հանդիսանում էր բազմաթիվ բիզնեսների 50% փայատեր: Եթե դա իրոք այդպես էր, դա նշանակում է, որ միայն Սաշիկ Սարգսյանի ենթադրյալ թալանը բացահայտելը բավարար պիտի լիներ, օրինակ որպեսզի Հայաստանում տևական ժամանակով այդ նույն կենսաթոշակները բարձրացվեին: Սաշիկ Սարգսյանի «թալանը» բացահայտելու և ազգին վերադարձնելու պահանջի համար էր նաև, որ տեղի ունեցավ այս «հեղափոխությունը», այնինչ այսօր դրա մասին խոսք չկա, իսկ թոշակների ավելացումը՝ արվում է արտաքին պարտքը մեծացնելու հաշվին:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Հայաստանը թալանած և ապօրինի հարստացած մեծահարուստներ էին նաև Տարոն Մարգարյանը, Միհրան Պողոսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ: Նաև Տարոն Մարգարյանի, Միհարն Պողոսյանի և մյուսների ենթադրյալ թալանը բացահայտելու և ազգին վերադարձնելու պահանջի համար էր, որ տեղի ունեցավ այս «հեղափոխությունը»: Այսօրվա իշխանավորները կարծես թե առաջ ամեն ինչ գիտեին փաստերով և նրանց համար ամեն ինչ պարզ ու հասարակ էր ու իշխանության գալուց անմիջապես հետո՝ կսկսեն դատել, դատապարտել այդ անձանց և գումարները հայտնաբերելով, կվերադարձնեն հանրությանը: Այնինչ այսօր տեսնում ենք, որ ոչ մի աղմկահարույց սենսացիոն բացահայտում էլ չկա և չկա ոչ մի ծպտուն:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզներսները խուսափում էին հարկերից, աշխատում էին բազմաթիվ օրինախախտումներով, կեղծիքներով և պետությանը հասցնում էին միլիարդավոր դրամների վնաս: Այս «թալանների» բացահայտման հույսը ևս «հեղափոխության» խթանիչ ուժերից մեկն էր և ժողովուրդը ցանկանում էր այդպիսով շուկայում հաստատել արդարություն ու հավասարություն, հուսալով նաև որ պետությունից կատարված այդ «թալանն» -էլ այսօր պիտի վերադարձվի պետությանը: Այս ամենի համար, հեղափոխության օրերին նաև առանձին բողոքի ակցիաներ էին իրականացվոմ «Երևան Սիթի» սուպերմարկետների առաջ: Իսկ այսօր՝ ոչ մի խոսք, ոչ մի սենսացիոն բացահայտում, ոչ մի «թալանի» վերադարձ չկա նաև այս առումով:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներում կատարվել էր աննախադեպ թալան և մի շարք բարձրաստիճան զինվորասկաններ, «կերել էին» բանակի փողերը: Սրան հավատալով է նաև, որ մի շարք քաղաքացիներ մասնակցեցին «հեղափոխությանը» և աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, սպասելով, որ բանակը թալանողները պետք է պատժվեն: Սրանից ևս ենթադրելի էր, որ իշխանափոխությունից անմիջապես հետո, պետք է սկսվեր աղմկահարույց բացահայտումների մի շարք և մի շարք բարձրաստիճան զինվորականներ պիտի զրկվեն զինվորական կոչումներից ու պաշտոններից և կանգնեն դատարանի առաջ: Սակայն մինչև այսօր նման բան ևս տեղի չի ունեցել:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարույունների՝ հասարակության սոցիալական վիճակի պատճառով, կուտակային կենսաթոշակային համակարգն անընդունելի էր, ինչպես նաև փողոցներում ավտոկայանատեղերի կարմիր գծերը, ճանապարհների արագաչափ-տեսախցիկները: Այսօրվա իշխանավորները նախկինում բազմաթիվ բողոքի ակցիաներ էին իրականացնում կարմիր գծերի, արագաչափ-տեսախցիկների և կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Այդ ամենին հավատալով է նաև որ քաղաքացիներն իրականացրեցին հեղափոխությունը: Այսքանից հետո սակայն, կարմիր գծերը վերացնելու մասին խոստումները մոռացվեցին, արագաչափ-տեսախցիկների մեծ մասն այդպես էլ չվերացվեց, իսկ նույն Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանի հետ միասին, առանց ժողովրդի կամքը հարցնելու, նույն կուտակային կենսաթոշակային համակարգը դարձրեց պարտադիր:
     Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Ռոբերտ Քոչարյանը թալանել է Հայաստանից, մոտ 7’000’000’000 դոլար: Այդ աննախադեպ «թալանը» Հայաստանին վերադարձնելու պատրվակով էր նաև, որ մարդիկ մասնակցում էին «հեղափոխությանը»: Այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և անցնում է դատական գործով, սակայն ցանկացած բանիմաց և գիտակից մարդ գիտի, որ այս գործընթացը բացարձակապես կապ չունի 7-միլիարդի, կամ թեկուզ 7-միլիոնի հետ և եթե Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի՝ Հայաստանի դրամական միջոցները դրանից չի ավելանա և ոչ մի ցենտով:

Եվ ի վերջո նշենք, որ ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, նախկին չինովցնիկների ապօրինությունների և կոռուպցիայի ակունքն ու հիմքը՝ ապօրինի, բազմաթիվ կեղծիքներով և ընտրակաշառքներով իրականացված ընտրություններն էին, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ այդ ամենի «գլխավոր նկարիչն» էր, բազմաթիվ թաղային հեղինակություններ, ընտրակեղծարարներ էին, նույն շարքերում էին նաև «ՍԱՍ» -ի Արտակը, նրա եղբայրը և մերձավորները: Այս անձանց դեմ պայքարելով և բողոքելով է նաև, որ մարդիկ մասնակցեցին այս «հեղափոխությանը»: Այդ ամենը ենթադրում էր նաև, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց անմիջապես հետո, պիտի լինեին աղմկահարույց բացահայտումներ, ԿԸՀ մի շարք պաշտոնյաներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ պիտի հեռացվեին աշխատանքից և պիտի կանգնեին օրենքի առաջ: Մինչ այսօր, ոչ մի նման բան ևս տեղի չի ունեցել: Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնպես համագործակցել է այդ նույն կոլեկտիվի հետ և մանսակցել ընտրությունների: Մինչ այսօր ոչ մեկ չի դատվել և պատժվել նաև համատարած ընտրակաշառքների՝ «10.000» -դրամների, կամ «ՍԱՍ» -ի ձայնագրության գործով:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ, ֆոտոլրագրող
     Հայկ Կիսեբլյան

Աղբյուրը` haymedia.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2262 | 0 | 0
Facebook