Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիշո՜ւմ եմ, սիրելի՜ս հիշում եմ (Ս.Եսենին)

13:12, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
Հիշո՜ւմ եմ, սիրելի՜ս հիշում եմ (Ս.Եսենին)

* * *

Հիշո՜ւմ եմ, սիրելի՜ս հիշում եմ
     Վարսերիդ աչք շոյող փա՜յլը,
     Դժվա՜ր է, սիրելիս, տխրո՜ւմ եմ
     Հիշելով մեր ապրած անցյալը:


    

Հիշո՜ւմ եմ աշնան գիշերները
     Ստվերո՜տ ծառերի շրշյունով,
     Հիշո՜ւմ եմ աշնան կարճ օրերը

Լուսնային աղոտ շողերով:


    

Հիշո՜ւմ եմ, ասացիր մի անգամ,

Որ կանցնեն մեր կապո՜ւյտ տարիները,

Ասացիր՝ կանցնե՜ն, կգնա՜ն,
     Երբ գրկեն ինձ ուրիշի ձեռքերը:


    

Այսօ՜ր էլ ծաղկած լորենին
     Հիշեցնո՜ւմ է հույզերն այն ապրա՜ծ

Թե ինչպե՞ս էի փարթամ վարսերիդ
     Ծաղիկնե՜ր ցանում խենթացած:


    

Իմ սիրտը մոռանալ չգիտի՜,

Թախծո՜ւմ է ուրիշին սիրելով,

Երգո՜ւմ է մի սիրո մեղեդի-

Ուրիշի՜ն, բա՛յց քեզ հիշելով:


    

Թարգմ. Ս.Ումառ-Հարությունյան


    
    

Сегей Есенин

Я помню, любимая, помню
     Сиянье твоих волос…
     Не радостно и не легко мне
     Покинуть тебя привелось.


    

Я помню осенние ночи,
     Березовый шорох теней…
     Пусть дни тогда были короче,
     Луна нам светила длинней.


    

Я помню, ты мне говорила:
     "Пройдут голубые года,
     И ты позабудешь, мой милый,
     С другою меня навсегда".


    

Сегодня цветущая липа
     Напомнила чувствам опять,
     Как нежно тогда я сыпал
     Цветы на кудрявую прядь.


    

И сердце, остыть не готовясь
     И грустно другую любя,
     Как будто любимую повесть
     С другой вспоминает тебя.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4088 | 0 | 0
Facebook