Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Վերականգնվող էներգիան գերազանցում է մյուս մեթոդներին։

Eco Step Solar Energy Solutions
Մամուլի խոսնակ`
Eco Step Solar Energy Solutions
12:12, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
Վերականգնվող էներգիան գերազանցում է մյուս մեթոդներին։

Ապրիլին կատարված ուսումնասիրությունները ԱՄՆ-ի էներգիայի ենթակառուցվածքում ցույց է տվել, որ քամու, արևային, հիդրոէլեկտրակայանները՝ որպես էներգիայի այլընրանքային աբյուրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմում են մոտ 21.56%։ Կարելի է ասել, որ այլընտրանքային էներգետիկան ԱՄՆ-ում ունի ավելի մեծ տոկոսային հարաբերակցություն, քան քարածուխը։

Ըստ Դաշնային Էներգիայի Կարգավորող Հանձնաժողովի տվյալների` վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրած հզորությունը տարեկան բարձրանում է 1%-ով:

Ըստ SUN DAY հասարակական կազմակերպության փորձագիտական տվյալների՝ արևային էներգիայի արտադրած հզորությունը ավելի քան կրկանապատկվել է նախկին երեք տարիների ընթացքում: Այն 1.42 % -ից դարձել 3.23 %։

Աճի նույն տեմպերը նկատվում են նաև հողմային կայանների շրջանակներում: Քամու արտադրած հզորությունը 6.43 %-ից դարձել է 8.25 % և Դաշնային Էներգիայի Կարգավորող Հանձնաժողովը կանխատեսում է, որ տոկոսային հարաբերակցությունը կգերազանցի հիդրոէլեկտրակայանների առաջացրած հզորությանը մոտ ապագայում։

Ըստ Դաշնային Էներգիայի Կարգավորող Հանձնաժողովի կանխատեսումների` երեք տարում վերականգնվող էներգիայի աղբյուրները կդառնան 24.15 %։ Այս կանխատեսման համաձայն` քամին կկազմի 10.01 %, արևային էներգիան` 4.32 %, հիդրոէլեկտրակայանները` 8.16 %։

Կարևոր է շեշտել, որ արտադրության հզորությունը և փաստացի արտադրողականությունը տարբեր բաներ են, և ցավոք սրտի հանածո վառելիքները և ատոմակայանները կարողանում են արտադրել իրենց նոմինալ հզորությից ավելի բարձր կշիռ քան վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Օրինակ՝ 2018թ.-ի դրությամբ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրները արտադրում էին ԱՄՆ-ի էլեկտրականության 17.6 %-ը՝ համեմատված ածխի 27.2%-ի, չնայած որ նրանց արտադրած հզորությունները նույնն են տարվա ընթացքում:

Աղբյուրը` www.ecostep.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
541 | 0 | 0
Facebook