Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Երբ կա աշխատանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք

13:54, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ.
Երբ կա աշխատանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք
     ՈՒսումնական պրոցեսը հատեց վերջնագիծը: Կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին է մեր զրույցը Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանի հետ:
    
     -Նախ համառոտակի անդրադարձեք ուսումնարանի պատմությանը:
    
    
-Ուսումնարանը շահագործման է հանձնվել 1963 թվականին և անցած տասնյամակների ընթացքում ժողովրդական տնտեսության համար պատրաստել է որակյալ բանվորական կադրեր` ծեփագործ, ներկարար, որմնադիր, հյուսն-ատաղձագործ, էլեկտրագազաեռակցող, կարող, խոհարար, գործավար մասնագիտությունների գծով:
    
     -Կայուն և որակյալ կրթություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հարուստ նյութատեխնիկական ամուր բազա: Ձեր կարծիքը:
    
     -Ուսումնարանի ուսումնամեթոդական խորհրդի ծավալած գործունեությունը նպատակաուղղված է ուսումնական գործընթացի բարելավմանը և կատարելագործմանը, մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի կարողությունների հզորացմանը և տնտեսության համար որակյալ արհեստավորների պատրաստմանը: Անշուշտ, այս բոլորին հասնելու համար անհրաժեշտ է հզորացնել նյութատեխնիկական բազան:
    
     -ՈՒսմանը զուգընթաց ուսանողները պետք է անցնեն արտադրական ուսուցման պրակտիկա: Մի փոքր պատմեք այդ մասին:
    
     -Սերտ համագործակցում ենք բազային ձեռնարկություններ «Աբովյան Լադա» ՍՊԸ-ի, «ԳՀԱՍ ԷԼԱՐ» ՍՊԸ-ի, «Վան» ռեստորանային համալիրի և «ԻԿԱ» կահույքի արտադրամասի հետ:
     Ուսանողների ուսումնական և նախաավարտական պրակտիկաները, համաձայն կնքված պայմանագրերի, անցկացվում են «Օջախ», «Վան» ռեստորանային համալիրներում, «Թոնրատների ցանց» ՍՊԸ հասարակական սննդի ձեռնարկություններում, «Աբովյան Լադա» ՍՊԸ բազային ձեռնարկության ավտոտեխսպասարկման կայանում, «ԻԿԱ» կահույքի արտադրամասում, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր բաժիններում, Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնում, ՀՀ ԿԱ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի տարածքային ստորաբաժնում և մասնագիտության հետ առնչվող այլ կազմակերպություններում:
    
     -Մի փոքր պատմեք ուսումնարանում այժմ գործող խմբերի մասին:
    
     -Ուսումնարանում գործող լիցենզիայի համաձայն` մեկ խմբի սահմանային տեղերի քանակը 20 ուսանող է:
     Ներկա պահին ուսումնարանում գործում է Խոհարարական գործ միջնակարգ ընդհանուր կրթությամբ, Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ, Խոհարարական գործ հիմնական ընդհանուր կրթությամբ մասնագիտությունների գծով խմբեր:
     2018-2019 ուսումնական տարում ուսումնարանը ավարտել են 41 շրջանավարտներ՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
     «Խոհարարական գործ» 1 տարի տևողությամբ 13 շրջանավարտ,
     «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» 3 տարի տևողությամբ 12 շրջանավարտ, «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» 3 տարի տևողությամբ 4 շրջանավարտ, «Խոհարարական գործ» 3 տարի տևողությամբ 12 շրջանավարտ:
     Նրանց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հատկացվել են դիպլոմներ:
     Ուսումնարանում ընդունելությունը կատարվում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն` առկա (ստացիոնար) ուսուցմամբ հիմնական և միջնակարգ հանրակրթության հիմքերով:
    
     -Մի քանի ամիս առաջ Ձեր հրամանով ստեղծվեց «մասնագիտական կողմնորոշման Կարիերայի կենտրոն»: Խոսեք կենտրոնի առաքելության մասին:
    
     -Կենտրոնը զբաղվում է ուսումնարանի շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով: Կենտրոնի նպատակն է ուսումնարանի շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը, նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, արդյունավետ կապ ապահովել ուսումնարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև: Կենտրոնը պատասխանատու է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդման ծառայությունների մատուցման համար:
    
     -Ելնելով Ձեր երկարամյա աշխատանքային կենսափորձից, առանձնացրեք 3 սկզբունքներ, որոնք հնարավորություն են տալիս աշխատանքում հասնել հաջողությունների:
    
    
-Աշխատանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք, կոլեկտիվի նկատմամբ ցուցաբերել հոգատարություն, լինել շրջահայաց և հավասարակշռված:
     Նոր Հայաստանում թավշյա հեղափողության հռչակած թեզիսներից կառանձնացնեի նաև մարդկանց մտածելակերպի և գիտակցության փոփոխությունը:
    
     -Շնորհակալություն, հաջողություններ եմ մաղթում աշխատանքում:
    
    
    
    
Հարցազրույցը վարեց Նորիկ Քեշիշյանը
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1935 | 0 | 0
Facebook
COMMENT.am