Լսելով «Երկակի ստանդարտներ» եզրույթը, հիշեցի մի պատմություն:
Բանակից զորացրվելուց հետո, տղան հետը ռուս կին է բերում: Բնական է, կինը հայերեն չէր կարող հասկանալ: Սկեսուրից որոշ հայհոյախառն բառեր լսելով, նրան թվում է, թե դրանք փաղաքշական խոսքեր են: Մի անգամ ամուսնուն ասում է.
-Շուն, շան որդի .......և հայհոյանք:
Անակնկալի գալով. ամուսինը ծեծում է նրան:
-Ինչու՞ ես ծեծում, -լացակումած բողոքում է ռուսախոս կինը, -երբ մայրդ է ամեն օր այդ բառերն քեզ ասում, դու ժպտում ու ծիծաղում ես, իսկ երբ ես փորձեցի ասել, դու ինձ ծեծում ես: