Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ա՜խր ո՞վ ենք մենք

13:29, կիրակի, 30 հունիսի, 2019 թ.
Ա՜խր ո՞վ ենք մենք

Ա՜խր ո՞վ ենք մենք,

որ գլուխ դնենք Ժամանակի հետ…


    

Թեև բանակա՜ն, բայց

Անզո՜ր, անկա՜մ,

Թո՜ւյլ էակներ ենք Ժամանակի դեմ:


    

Եվ արի՜ ու տե՛ս, որ փո՜րձ ենք անում

կնճիռ հարթեցնել՝

դեմքի՜, անցյալի՜ ու…

հիշողության՝

Ձեռնո՛ց ենք նետում վայրկյանի դեմքին-

Մի ոտքով հազիվ կանգնած մնալով

Կյանքի եզերքին…


    

Իսկ Ժամանա՜կը խեղկատակի պե՜ս,

Երբ որ ցանկանո՜ւմ

Ծիծաղեցնո՜ւմ է կա՛մ

Լացացնո՜ւմ է մեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3797 | 0 | 0
Facebook