Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ Ռ, ՔՈՉԱՐՅԱՆԻ և Վ, ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԱԶԳԱԴԱՎ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Sona Arshuneci Arshuneci
13:38, կիրակի, 30 հունիսի, 2019 թ.
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ Ռ, ՔՈՉԱՐՅԱՆԻ և Վ, ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԱԶԳԱԴԱՎ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԱՍԵԼ Է՝ «ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՏԵՍԱԿԸ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՑ»
     Այ ուտող ուրացող․ ամբողջ Հայաստանը թալանեցիր, ինչ կար, չկար ծախեցիր, միլիարդների տեր դարձար, հիմա Արցախցուն Հայաստանցու դե՞մ ես հանում․ էստեղ են ասել «նստեմ գիրկդ՝ փիտեմ մորուքդ» Ի՞նչ ես ուզում ասել արցախցուն․ «ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՏԵՍԱԿԸ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՑ», գետինը մտնես․ դու՞ ես Արցախցու տերը․ հայաստանցիներին կողոպտեցիր, հիմա մտքինդ արցախցու՞ն կողոպտելն է, դու առանց թալանելու չես կարողանում ապրել ու հիմա քանի որ դու արյան սովոր ես, Արցախցուն հանում ես Հայաստանցու՞ դեմ․ չեմ կարծում, որ արցախցի հասարակ ժողովուրդն այնքան միամիտ լինի, որ հրահանգներիդ ականջալուր լինի․ ԻՆՉՈՒ՞ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՑԱՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՑ, ՈՐ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽՈՒ ԲԵՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԱԾ ՀԱՑԸ՝ ԴԻԶԱԾԴ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՎԱՅԵԼԵ՞Ս, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒՆ ՉԿԱՐՈՂԱՑԱ՞Ր ՀԻՄԱՐԱՑՆԵԼ․․ԳԻՏՑԻ՛Ր, ՈՐ ԵԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԸ․․․
     Դու ոչ միայն Հայաստանի եղած չեղածը ծախեցիր, այլ՝
     Վարդան Օսկանյանի հետ ծախեցիք Արցախը․․․ Բազմիցս եմ բարձրաձայնել՝ չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքները» հասանելի դառնալու պահից սկսած․․․ դուք երկուսով մինչև վերջ գաղտնի էիք պահում այդ արձանագրությունները, պատճառաբանելով, թե իբր բանակցային գործընթացին կխանգարելու համար․․․դուք էլ լավ գիտեիք ի՞նչ էիք մեզ ժառանգություն թողնում՝ ԾԱԽՎԱԾ ԱՐՑԱԽ․․․
    
ԴՈՒՔ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՆ ԵՔ ԾԱԽԵԼ, ԻՍԿ ՀՈՂ ԾԱԽՈՂԻՆ ՆԵՐՈՒՄ, ԲԵԿՈՒՄ ՉԿԱ, , ,

     Պարոն Փաշինյան պահանջում եմ նոր գործ հարուցել Քոչարյանի և Վարդան Օսկանյանի դեմ ․․․Քոչարյանին պետք է մեղադրանք ներկայացվեր ոչ միայն մարտի 1-ին սահմանադրական կարգը խախտելու և 10-ը զոհերի համար, այլ՝ այդ գործին պետք է կցված լիներ «Մադրիդյան սկզբունքները», եթե մարտի 1-ին 10-ը զոհ ենք տվել, բա Արցախի ազատագրված հողերը քանի՞ հազար ջահել-ջիվանների կյանքի գին արժեցավ, և այս երկու ազգի դավաճանները՝ Քոչարյանն ու Օսկանյանը մեզ մոտ սուտ հայրենասիրություն էին խաղում, խաբում էին, իմիտացիա ստեղծում, թե ամեն բան կարգին է, բայց ողջ ազգի թիկունքին, գաղտնի, ԻՆՔՆԱԳԼՈՒԽ, էժան ծախեցին մեր զոհված տղաների արյունը․․․միթե՞ սահմանադրությունում կար այնպիսի կետ, որ մեր տարածքային հարցերը իրավունք ունեային լուծելու նախագահն ու արտգործնախարարը, հաշվի չառնելով ոչ միայն հայաստանցու, այլ անգամ արցախցու կարծիքը և այնպիսի արձանագրություն կապեցին մեր վզին, որն ամբողջությամբ ծուղակ է․ հիմա, ինչքան էլ պրոֆեսիոնալ դիվանագետ լինի, տակից չի կարող դուրս գալ․ և այդ հիմնարար 4 կետերը զոռով, թե շառով և՛ Ալիևը, և՛ Մինսկի խումբը պարտադրելու են մեզ․․․ հայամետ ոչ մի կետ չկա այնտեղ․․․ժամանակին Սերժը չչեղարկեց, 2011թ-ին գնաց Կազանում արդեն 7 շրջանները էր տալիս, Ալիևը չհամաձայնեց, քանզի ամբողջ Արցախն էր ուզում, Երևանն էլ հետը․․․2016-ի ապրիլյան պատերազմը հենց դրա համար էր, իսկ հիմա խնդրում է, բայց մենք միտք չունենք մի թիզ հող տալու․ դեռ անտիկ դարերից է գալիս, որ արյունով ձեռք բերված հողերը հետ չեն վերադարձվում, բացի այդ մենք էլի հողեր ունենք ստանալու․ մեր գերի ընկած Գետաշենը, Շահումյանը, Նախիջևանը, Մարտունին ու մարտակերտը Քոչարյանն ու Օսկանյանը կեղծ հայրենասերի կերպարի տակ խաբեցին ողջ ազգին․ պետք է պատասխան տան․․․ Պարոն Փաշինյան մի կրկնեք Սերժի սխալը, քանի Քոչարյանը կալանքի տակ է, օգտագործեք այս պահը, նոր գործ հարուցեք «Մադրիդյան սկզբունքների» դեմ և դատական կարգով չեղարկեք այս ազգադավ արձանագրությունները, եթե ուզում եք Արցախի բանակցություններում հաջողություն ունենանք․ ամեն գնով պետք է դուրս գանք այդ ծուղակից, դուք հեղափոխությամբ եք եկել իշխանության և ունեք բոլոր իրավունքները ձեզանից առաջ նախորդ իշխանությունների կողմից ստորագրված ոչ հայանպաստ բոլոր փաստաթղթերը չեղարկելու․․․ Պետք է նոր գործեր հարուցվեն Քոչարյանի և Օսկանյանի դեմ․․․ նրանք խախտել են սահմանադրությունը և չարաշահել իրենց լիազորությունները․․․Քոչարյանին ու Օսկանյանին պետք է հրապարակում կախաղան հանել, որպես ազգի դավաճանների, պետական հանցագործների․․․ սա մարտի 1-ից է՛լ ավելի մեծ հանցագործություն է․ 2-ով, առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, առանց ազգային ժողովում քննարկելու, ինքնագլուխ, գաղտնի ազգի թիկունքին Արցախը ծախեցին․․․Բրյուսելում, 2016թ-Ի ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ, Բակո Սահակյանի հետ հանդիպմանն ասացի, - պետք է կոտրվեր այն ձեռքը, որ այդ արձաագրություննրի տակ ստորագրություն է դրել, իսկ հիմա, այդ նույն Բակո Սահակյանը պայքարում է Արցախը ծախողին փրկելու համար․․․ «իրոք որ Արցախի իշխանություններն ու իրենց շրջապատն իրենց տեսակն են փորձում պաշտպանել Հայաստնից․ Վիտալի Բալասանյանի սահմանագծումն առաջին ծիծեռնակներն էին» գետինը մտնես Քոչարյան, դու Արցախն արդեն ծախել ես, ի՞նչ իրավունքով ես հիմա նման հրահանգներ իջեցնում, ի՞նչ խռովություններ ես հրահրում հայության 2 հատվածների մեջ․ ընդմիշտ հիշիր, որ Արցախցին իր տեսակը պահպանելու համար աշխարհասփյուռ հայության է պարտական, այլապես Ադրբեջանը հում-հում կուլ էր տալու արցախցուն․․․անշնորհակալ մի եղեք, մի՛ ուրացեք այն, որ ահավոր երկրաշարժ տեսած Հայաստանցին հանուն Արցախի դիմացավ մթին, սովին, ցրտին, հազար ու մի զրկանքների և մատաղացու գառան նման չխնայեց անգամ իր մինուճար տղայի կյանքը․․․ հազարավոր Հայաստանցիների արյան գին արժեցավ Արցախի ազատագրումը, որ հանուն Արցախի և արցախցու գիտակցաբար գնացին մահվան, որից մեկն էլ իմ եղբայրն էր ծաղիկ հասակում, , ,
     Թող Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը և պիցա ուտող 3 մանեթանոց լացղները կարդան ու գետինը մտնեն, թե ու՞մ են պաշտպան կանգնում, ․․ Քոչարյանը մեղավոր չէ․ ի սկզբանե ասացի, - Փաշինյան ջան հարկավոր է բոլորին կուլակաթափ անել ու վերջ, հիմա գրպանը որ դատարկ լիներ, ոչ մեկը դատարանի առաջ 3 մանեթանոց ողբ չէր կապի, ոչ Արցախի 2 նախագահները տեր կկանգնեին, ոչ էլ Ուսաստանի դեսպանը, Լավրովն ու Պուտինը, , , հիմա այս դատական երկար պռոցեսն ու՞մ է պետք, ավելորդ նյարդանում ենք ու պետության փողերն են մղսվում, իսկ որ գրպանները դատարկված լիներ, գոնե 10-ը զոհերի իրավահաջորդները յուրաքանչյուրը 200000 հազար դոլար փոխահուցում կստանային, , , Քոչարյանը հիմա ուրախ է․ թեկուզ մի քանի տարի էլ փակի տակ լինի, բայց իր թալանածին չկպնեն, որ իր լակոտները ճոխ կյանքով ապրեն․․․բայց մի բան լավ եղավ, որ Հայաստանի «առաջին տղամարդն» այնպես նսեմացավ, գոռոզությունը կոտրվեց ու փալաս դարձավ, որ բառիս բուն իմաստով դարձավ քաղաքական դիակ, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
    
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր․Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4185 | 0 | 0
Facebook
COMMENT.am