Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներդաշնակվելով բնության հետ

12:26, շաբաթ, 29 հունիսի, 2019 թ.
Ներդաշնակվելով բնության հետ
     Ետևում մնաց դպրոցական ուսումնական պրոցեսը:
     Ավարտական և փոխադրական քննությունները հաջողությամբ կազմակերպելուց և անցկացնելուց, բարձր արդյունքներ ապահովելուց հետո Աբովյանի Ն.Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի ուսուցիչները որոշեցին ամառային էքսկուրսիա մեկնել դեպի հեքիաթների աշխարհ՝ Լաստիվեր, որը յուրովի գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին:
     ՈՒսուցիչները իրենց էքսկուրսիան սկսեցին թեթև քայլարշավով, որը սկսվում է Ենոքավան գյուղից` Ապագա հյուրանոցից: Այն տևեց մոտ 1, 5 ժամ:
     Մանկավարժները հիացան հնադարյան խորհրդավոր քանդակներով Լաստիվեր և Անապատ կոչվող փոքրիկ քարանձավներով, ջրվեժների կասկադներով, ծառերի վրա կառուցված տնակներով և Իջևանի սաղարթախիտ կուսական անտառով:
     Արշավի մասնակիցները Լաստիվերի գեղեցիկ բացատում թեյ և սուրճ ըմպելուց հետո ուսումնասիրեցին շրջակա հիասքանչ տարածքը, համտեսեցին խարույկի վրա տեղում պատրաստված խորովածը:
     Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը, բնության հետ ներդաշնակությունը օգնեց կոլեկտիվի անդամներին լիցքաթափվել, հանգստանանալ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3211 | 0 | 0
Facebook