Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձնից նեղացե՜լ են ամպերը…

20:52, հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.
Ինձնից նեղացե՜լ են ամպերը…

Ինձնից նեղացե՜լ են ամպերը…

Օ՜րը փակել են աչքերիս առաջ,

Ամպերից վերև երազանքնե՜րս

Թափահարում են թևերն անկատար:

*

… իմ հերթապահության օ՜րն էր Դրախտում,

Հոգնա՜ծ ու տանջված վերադարձա տուն,

Թևե՜րս խանգարում էին քնելուն՝

Հանեցի՜, գցեցի՛ մի անկյուն:


    

Գող ժամացո՜ւյցը գողացա՛վ թևերս-

Արթնացա՜, ինձ զգացի թևաթափ,

Մի հիմար արարք թվաց արածս

… Հերն էլ անիծած,

Ինձնից ի՞նչ հրեշտակ…


    

Ժամացույցն ամոթից գլուխը կախել է՝

Վերջացե՛լ են բառերն հեքիաթի,

«Բաժանորդն արդեն անհասանելի՜ է»

Պատասխանում է մի ձա՜յն-

Սա՜ռն,

Անտարբե՜ր,

Անհոգի՜…

*

Ինձնից նեղացե՜լ են ամպերը…

Օ՜րը փակել են աչքերիս առաջ,

Ամպերից վերև երազանքնե՜րս

Այո՜, մնացին անկատար:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3729 | 0 | 0
Facebook