Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համայնքային նորություններ` ամառ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
13:19, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Համայնքային նորություններ` ամառ

Համայնքային նորություններ` ամառ
     (Բոլոր լուսանկարները` վերևի հղման մեջ)


    

Համայնքային նորություններ` ամառ


    

Նայմեխեն


    
    

    

Նայմեխենի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցում նշել են անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի հոբելյանական 150֊ամյա տարելիցները


     Ցերեկութը սկսվել է Երևանի Հ. Թումանյանի տուն֊թանգարանից: Համակարգչային հեռակա կապով Ներկաներին ողջունել է թսնգարանի տնօրեն տիկին Անի Եղիազարյանը` անցնելով թանգարանի սենյակներ, նա պատմել ու ցուցադրել է Թումանյանի կյանքին վերաբերող հետաքրքրաշարժ դեպքեր ու դրվագներ։
     Այդ օրը դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի և Թումանյանի ստեղծագործությունների կատարումներով` երաժշտությամբ ու ասմունքով, բեմադրությամբ ու երգերով։ Հեռավոր Նիդերլանդներում սա երախտիքի ու շնորհակալության աննախադեպ տուրք էր մեր մշակույթի հսկաներին` իրենց թողած գրական, երաժշտական մշակութային հարուստ ժառանգության համար: «Միացյայ Հայերը Հոլանդիայում» միության անունից` Սվետա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրենին, նաև Նատալի Դանիելյանին` այս հետաքրքիր հանդիպումը Երևանի հետ կազմակերպելու համար:
     Ցերեկույթին ներկա է եղել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար Արայիկ Միրզոյանը:
    
    

    

    

Ալմելո


     Ալմելոյի «Սբ.Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցից հայտնում են, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյա հոբելյանը Ալմելո քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը նշելու է առաջիկա կիրակի օրը՝ հունիսի 23-ին ժամը 13: 00-ին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու սրահում նշում է ։ Բոլոր ցանկացողների մուտքն ազատ է:
    

    
     Beste landgenoten,
     aanstande zondag op 23 juni om 13: 00 uur, in de zal van de Armeense kerk te Almelo, viert Armeense Zondagsschool "St. Mesrop Mashtots" 150 jarige jubileum van dichter en schrijver Hovhannes Tumanyan. Alle geïnteresseerden zijn van harte welkom.
    
    

Դեն Բոս

Հանգստյան օրերը սիրում են բնության գրկում անցկացնել Դեն Բոսի ՈՒՐԱՐՏՈՒ հայկական կազմակերպության անդամները` տեղի հայկական կիրակնօրյա դպրոցում սովորող իրենց երեխաների հետ: Միասին լինելը հաճելի է` երգ ու պար, խաղեր, արտասանություններ:
    
    
    
    

Հաագա

«Աբովյան» մշակութային միությունը հունիսի 22-ին մասնակցություն կունենա ԲՕՐՕ կազմակերպութան միջոցառմանը` Հաագայում
     Հասցեն` Escamplaan 61G – Հաագա
    
    
    

     Vereniging Abovian bij Midzomerfeest BORO bij Spark aan de Escamplaan 61G – Den Haag
     Abovian Association at BORO Event in The Hague
     Address: Escamplaan 61G – The Hague
    
    
    

ՈՒտրեխտ


     ԳԼԱՁՈՐ ուսանողական երիտասարդական միության ամենամյա ամառային հավաքն այսպես ուրախ է անցնում:
    
    
    
    
Ամստերդամ
Grigor Narekatsi Zondagsschool
Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաները
    
    
     Համայնքային նորություններ` ամառ
     (Բոլոր լուսանկարները` վերևի հղման մեջ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1905 | 0 | 0
Facebook