Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՎԱՃԱՆԸ ՊՈԶՈՎ ՈՒ ՊՈՉՈ՞Վ Է ԼԻՆՈՒՄ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
10:47, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
ԴԱՎԱՃԱՆԸ ՊՈԶՈՎ ՈՒ ՊՈՉՈ՞Վ Է ԼԻՆՈՒՄ


     ԴԱՎԱՃԱՆԸ ՊՈԶՈՎ ՈՒ ՊՈՉՈ՞Վ Է ԼԻՆՈՒՄ
     ԵՎ Ո՞Վ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՒՄ․ ԶԱՐՈՒՀԻ ԴՈՒ ԱՄՈԹ ՈՒՆԵ՞Ս․ Պաշտպանելով Քոչարյանի շահերը և հայտարարելով, որ նա «քաղբանտարկյալ» է դու քեզ բացահայտեցիր, որ հենց ինքդ պատվեր էիր կատարում․ քեզ մարդ համարելն էլ է ամոթ․․․

     Ո՞վ է տեսել ազնիվ մարդը Հայաստանը թալանած, Արցախը ծախած, մարտի մեկ կազմակերպած, մարդասպանին քաղբանտարկյալ ձևակերպումը տա․Փաստորեն 10-ը տարի դու Սերժի դեմ պայքարում էիր, որ Քոչարյանին հետ բերեիր, բայց երբ տեսար Սերժին Նիկոլը տապալեց, դուրս եկար Նիկոլի դեմ․․․Անտեր մնա փողը․Ժողովուրդ հիշու՞մ եք անցած տարի այս ժամանակ Զարուհի Փոստանջյանի հայտնի վիդեոները, ոնց էր Նիկոլ Փաշինյանին զրպարտում, թե Սերժի մարդն է․․․ինչպե՞ս կարող էր այդքան զրպարտանքներ հորինել հոգին ծախելով Քոչարյանին․Այն, որ Զարուհին երկար տարիներ պայքարում էր Սերժի դեմ, ես չեմ ուրանում, բայց փաստորեն մենք ճիշտ չենք հասկացել, թե ինչու՞ էր պայքարում, ու՞մ համար էր պայքարում․․․անգամ, երբ հեղափոխության սկզբին չմիացավ ժողովրդին, շատերի համար տարօրինակ էր․․․ տեսնելով, որ Սերժն արդեն պարտված է և Նիկոլն է գալու իշխանության, սկսեց հազար ու մի կլաուզիաներ հորինել նիկոլի հասցեին ու ամեն կերպ փորձում էր ժողովրդին ապակողմնորոշել, որ Նիկոլը Սերժի մարդն է և այս հեղափոխությունը պայմանավորվել է Սերժի հետ․ ու ստեր էր, որ հորինում էր․․․ Ես «Բաց Նամակով» դիմեցի, որ կանգ առնի, բայց չէ, նա հստակ հրահանգ ուներ․․․Ես այն մարդն էի, որ հեղափոխության հենց սկզբից տեղեկացա, որ Զարուհին Քոչարյանի համար է պայքարում․ շատ պատահական տեղեկացա, երբ հենց հեղափոխության սկզբին քոչարյանական Աշոտ Գրիգորյանն ինձ զանգեց ու համոզում էր միանամ իրենց, քանզի իմ գրիչը սուր է․ ուղղակի հետաքրքրության համար հարցրեցի, թե ովքե՞ր են ձեզ հետ, առաջինը Զարուհու և մի քանիսի հայտնի անուններ տվեց, այդ թվում և Ռուսաստանի հայերի միության․ ես իհարկե կտրականապես մերժեցի, ասելով, որ Նիկոլի հետ եմ, ու իմ ժողովրդի․․․ քանզի դա նաև իմ աստեղային ժամն էր, քանզի Ֆուտբոլային դիվանագիտությունից սկսած եմ պայքարել Սերժի դեմ և նշանառության տակ առել նրա բոլոր ապազգային քայլերը․ կապված և Հայ-թուրքական արձանագրությունների, Արցախի հարցի, և ապրիլյան 4 օրյա պատերազմի, երկրի թալանի, բռնապետական ռեժիմի դեմ և տասնյակ հոդվածներով հանդես եկել․ «հրաժարական տվեք պարոն նախագահ», կամ ժողովրդին հորդորել «Ոտքի՛ հայ ժողովուրդ» ․․․
     Իմ գրառումներով հեղափոխությանը թիկունք կանգնելը և ՀՀԿ-ականների և Քոչարյանականների կողմից չընդունվեց․ և ես ստիպված էի անցած հուլիսի 26-ին իմ էջում պատռել և Զարուհու և Աշոտ Գրիգորյանի և շատերի դիմակները ու արգելափակեցի․ Փառք Աստծո մասամբ հաջողվեց լռեցնել և մոլորյալներից շատերի աչքերը բացվեց, և այսօր, երբ Զարուհին Քոչարյանին քաղբանտարկյալ է պիտակում, ուզում եմ ասել, եթե ոչ Փաշինյանից, գոնե ժողովրդից պետք է ներողություն խնդրես․ հերյուրանքներիդ, մարդկանց մոլորեցնելու, ապակողմնորոշելու համար․․․եթե մի փոքր ամոթ ունենայիր Զարուհի, չպետք է մարդասպանին՝ Քոչարյանին, քաղբանտարկյալ անվանեիր, բոլոր մոլորյալների, ովքեր քո զրպարտանքներին հավատում էին, այլևս նրանց համար դու ինքդ քեզ բացահայտեցիր, , , ահա թե ինչ է անում փողի գայթակղեցումը․ փողի համար քեզ ծախեցիր և այսօր օգնում ես մարդասպանին, Արցախը ծախած դավաճանին, երկիրը թալանողին, որ ազատ արձակվի․․․


    
ՊԱՐԶ Է․ ՄԵ՜Ծ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՆՎԱՆՈՒՄ․․․

    
Հիմա ո՞վ է ծախվածը, դու՞, թե՞ Փաշինյանը, , ,

    
Պետք է գետինը մտնես, որ պատվեր էիր կատարում, որ ամեն կերպ փորձում էիր տապալել հեղափոխությունը, ցեխ շպրտելով Փաշինյանի վրա, ամեն կերպ խոչընդոտում էիր, որ երկրում արդարադատություն չհաստատվի ․․․այսօր էլ նույնն ես անում․ օգնում ես երկիրը թալանող մարդասպանին, որ ազատության մեջ լինի, թալանածը գնա հանգիստ վայելի․․․ ես որոշել էի այլևս քո թեմային չանդրադառնալ, բայց տեսնելով, թե ինչպես ես երկիրը թալանող, մարդասպան Քոչարյանին քաղբանտարկյալ անվանելով պաշտպան կանգնում, Ինչպե՞ս լռեմ․․փաստորեն կրկին դեմ ես դուրս գալիս Փաշինյանին, ․․․

    
Ինձ մոտ պահպանվում էր Փաշինյանի հասցեին հերյուրանքներով լեցուն քո տեսաերիզները․ այսօր միայն նկատեցի, որ գրեթե բոլորը ջնջել ես ՅՈՒԹՈՒԲԻՑ․ այս մեկն էր մնացել, բայց դա կապ չունի, մարդկանց ուղեղներում այդ վիդեոները դեռ դաջված են․ քո զրպարտանքները, որ փորձում էիր իրականության տեղ մատուցել ազնիվ Նիկոլի վրա ցեխ շպրտելով․․․ այսօր քեզ հավատացողները խիստ հիասթափված են․ քանզի փողով հոգիդ ես ծախել, քո ժողովրդին ես ծախել․․․դու քաղաքական դիակ ես այլևս․․․

    
Դավաճանը պոզով ու պոչո՞վ է լինում, , ,

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     գրող- հրապարակախոս
    
    

    
    
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    

Աղբյուրը` (օր․Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12812 | 0 | 0
Facebook