Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը (նոտան տրվել է 1941 թվականի հունիսի 21-ին)

21:30, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը (նոտան տրվել է 1941 թվականի հունիսի 21-ին)

Խորհրդային իշխանությունը տասնամյակներ շարունակ մեզ հավատացրել է, թե Գերմանիան բոլորովին անմեղ, հրեշտակային Խորհրդային Միության վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է զուտ այն պատճառով, որ իր բնույթով զավթիչ, գիշատիչ գազան

է եղել: Մինչդեռ ամենապարզ տրամաբանությունն իսկ հուշում է, որ Մեծ Բրիտանիայի դեմ ծանր պատերազմ մղող երկիր չէր կարող երկու ճակատով պատերազմելու շռայլությունն իրեն թույլ տալ: Խորհրդային Միության դեմ Հիտլերի սկսած պատերազմը հարկադրական քայլ է եղել, և այդ մասին է վկայում Գերմանիայի Արտգործնախարարության նոտան:

1941 թ. հունիսի 22-ի առավոտյան ժամը 6-ին արտաքին գործերի նախարար ֆոն Ռիբենտրոպը նախարարություն հրավիրված գերմանական և արտասահմանյան մամուլի ներկայացուցիչներին ռադիոյով տեղեկացնում է, որ ինքն ընդունել է խորհրդային կառավարության դեսպան Դեկանոզովին և նրան հաղորդել է, որ նկատի առնելով խորհրդային կառավարության հակագերմանական քաղաքականությունը և Գերմանական կայսրության սահմանին առկա սպառնալիքը, որը պայմանավորված է Կարմիր բանակի հսկայական ուժերի կենտրոնացմամբ, Գերմանիայի կառավարությունն այսօրվանից անցնում է ռազմական պաշտպանական միջոցառումների (իսկ 5.30-ին Մոսկվայում Գերմանիայի դեսպան կոմս ֆոն դեր Շուլենբուրգը նույնը հաղորդում է խորհրդային արտգործնախարար Մոլոտովին):

Note des Auswärtigen Amtes an die Sowjetregierung vom 21. Juni 1941


     Երբ Գերմանիայի կառավարությունը, մղված Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև շահերի համաձայնեցման ցանկությամբ, 1939 թ. ամռանը դիմեց խորհրդային կառավարությանը, իրեն հստակ հաշիվ տվեց առ այն, որ փոխըմբռնման հասնելը մի պետության հետ, որը մի կողմից հայտարարում է, թէ պատկանում է ազգային պետությունների շարքին` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով, մյուս կողմից կառավարվում է մի կուսակցության կողմից, որը որպես Կոմինտերնի սեկցիա, ձգտում է տարածել համաշխարհային հեղափոխություն, այսինքն ձգտում է ոչնչացնել ազգային պետությունները, հեշտ խնդիր չի լինելու: Նաև անտեսելով Գերմանիայի և Խորհրդային Ռուսաստանի հիմնական քաղաքական նպատակներից բխող ըմբռնումները և նացիոնալ սոցիալիզմի ու բոլշևիզմի տրամագծորեն հակադիր աշխարհայացքներից բխող կտրուկ հակասությունները, Գերմանիայի կառավարությունն այդ փորձն արեց: Ընդ որում նա առաջնուրդվում էր այն գաղափարով, որ Գերմանիայի ու Ռուսաստանի միջև պատերազմի հնարավորության բացառումն ու դրանով իսկ երկուսի իրական կենսական պահանջների բավարարումը բոլոր ժամանակներում բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող ժողովուրդների միջև կդառնա լավագույն գրավականը Եվրոպայում միջազգային հրեության կոմունիստական գաղափարախոսության հետագա տարածման դեմ:

Այս ենթադրությունն ամրապնդվել է բուն Ռուսաստանում հայտնի երևույթներով և միջազգային ասպարեզում նրա կառավարության հայտնի միջոցառումներով, որոնք առնվազն ցույց են տվել այդ դոկտրինաներից և այլ պետությունների ժողովուրդներին քայքայելուց հնարավոր հրաժարման մասին: Մոսկվայում գերմանական նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքը և խորհրդային կառավարության պատրաստակամությունը Գերմանիայի հետ բարեկամական դաշինք կնքելու, թվաց, հաստատում են այդպիսի փոփոխությունների առկայությունը: Այսպիսով, գործը հասավ 1939 թվականի օգոստոսի 23-ի Չհարձակման մասին պայմանագրի կնքմանը և մինչև 1939 թ. սեպտեմբերի 28-ին երկու պետությունների միջև սահմանային համաձայնության ու բարեկամության պայմանագրի ստորագրմանը: Այդ պայմանագրերի էությունը հետևյալն էր.

1.երկու պետությունները պարտավորվում էին միմյանց վրա չհարձակվել և ապրել խաղաղ բարիդրացիության հարաբերությամբ,

2.նրանց շահերի ոլորտների սահմանազատմամբ Գերմանիան հրաժարվում է որևէ ազդեցություն ունենալ Ֆինլանդիայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Բեսարաբիայի վրա, այն պայմանով, որ լեհական նախկին պետության տարածքի մարզերը՝ ընդհուպ «Նարվա-Բուգ-Սան» գիծը պետք է միացվեն Խորհրդային Ռուսաստանին:

Ռուսաստանի հետ Չհարձակման մասին պայմանագիրը կնքելուց հետո Գերմանիայի կառավարությունն անմիջապես հիմքից փոխեց իր քաղաքականությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ և այդ օրվանից Խորհրդային Միության նկատմամբ բարեկամական դիրք գրավեց: Գերմանիայի կառավարությունը օրինապաշտորեն կատարեց Խորհրդային Միության հետ կնքած պայմանագրերը՝ դրանց տառին ու ոգուն համապատասխան: Ավելին՝ գերմանական արյան հեղման գնով տապալելով Լեհաստանին, նա նպաստեց Խորհրդային Միության գոյության ժամանակաշրջանից ի վեր նրա առավելագույն հաջողությանը արտաքին քաղաքականության մեջ: Դա հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի նկատմամբ գերմանական բարյացկամ քաղաքականության ու գերմանական բանակի փայլուն հաղթանակի շնորհիվ:

Այդ իսկ պատճառով Գերմանիայի կառավարությունը լիակատար իրավունքով կարող էր հուսալ, որ Խորհրդային Միության վերաբերմունքը Գերմանիայի նկատմամբ նույնը կլինի, առավել ևս, որ Մոսկվայում Գերմանիայի արտաքին գործերի նախարար ֆոն Ռիբենտրոպի անցկացրած բանակցությունների ժամանակ խորհրդային կառավարությունը բազմիցս արտահայտեց այն միտքը, որ այդ պայմանագրերը հիմք են հանդիսանում գերմանա-խորհրդային երկկողմանի շահերի ամրակուռ համաձայնեցման համար և որ մեկմեկու վարչակարգերը հարգելու և իրենց գործընկերոջ ներքին գործերին չխառնվելու պատրաստ երկու ժողովուրդները բարիդրացիական ամուր հարաբերություններ կհաստատեն: Բայց, ցավոք, շատ շուտով ակնառու դարձավ, որ Գերմանիայի կառավարությունն իր այդ ենթադրություններում հիմնովին սխալվել է:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1647 | 0 | 0
Facebook