Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Համբերատարություն և ըմբռնում

20:21, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Համբերատարություն և ըմբռնում

«Թանկագին որդիս…

Գալու է մի օր, երբ ես ծերանալու եմ…Ես քեզ խնդրում եմ, համբերատար եղիր իմ նկատմամբ, փորձիր հասկանալ ինձ:

Եթե ուտելիս կերակուրը հագուստներիս թափեմ, եթե միայնակ չկարողանամ շորերս հագնել, հիշիր այն ժամերը, երբ ես տրամադրում էի, որպեսզի քեզ սովորեցների այդ բաները, և օգնիր ինձ:

Եթե ես քեզ հետ խոսելիս հազար անգամ կրկնում եմ բառերն ու խոսքերը, մի' նեղսրտիր, ինձ մի' ընդհատիր ու դիմացիր կրկնություններիս:

Երբ դու փոքրիկ էիր, զավակս, անդադար կրկնում էիր հարցերդ, և ես մեծահոգաբար պատասխանում էի հարցերիդ՝ այնքան, մինչև որ դու լիովին հասկանում էիր:

Երբ ես չեմ ցանկանում ցնցուղ ընդունել, կոպիտ մի վարվիր ինձ հետ, հիշիր, թե ինչպես էի վազում քո հետևից ու հազար ներողություն էի խնդրում, որ քեզ տանում էի ցնցուղ ընդունելու:

Երբ դու տեսնում ես, որ ես զերո եմ նոր տեխնոլոգիաներից, ժամանակ տուր սովորելու, և ինձ մի՛ նայիր այդ սպանիչ հայացքով: Հիշիր, որ ես եմ քեզ սովորեցրել, թե ինչպես պետք է կատարել կյանքի պահանջները, ինչպես ուտել, ինչպես հագնվել, ինչպես ցնցուղ ընդունել, ինչպես դիմադարձել կյանքին ու էլի բազում բաներ:

Երբ ես կորցնում եմ հիշողությունս, այո, ես շատ բաներ շփոթում եմ. ինձ ժամանակ տուր, և եթե ես չեմ կարողանա հիշել, մի՛ զայրացիր` եթե անգամ խոսքերս իմաստազուրկ են, դու պարտավոր ես ինձ լսել:

Եթե ես ուտելու ցանկություն չունեմ, մի' ստիպիր, կուտեմ, երբ քաղցած կլինեմ:

Երբ չեմ կարողանա քայլել, մեկնի՛ր ձեռքդ` այն նույն սիրով, ինչպես ես, երբ դու սկսել էիր կատարել քո առաջին քայլերը:

Երբ ես ասում եմ` ուզում եմ Ալլահին տեսնել, մի' տխրիր, մի' արտասվիր:

Մի օր դու կհասկանաս:

Մի օր, չնայած իմ սխալներին, դու կհասկանաս, որ ես միայն քո լավն եմ ուզել, օգնիր կյանքիս մնացորդն անցկացնել այնպես, ինչպես միշտ անցկացրել եմ քեզ հետ, օգնիր ինձ խաղաղությամբ հասնել կյանքիս վախճանին:

Եվ միշտ հիշիր` ես քեզ սիրում եմ, զավակս»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1998 | 0 | 0
Facebook
COMMENT.am