Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ աղորիքի ջուրը պղտոր է

18:25, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Իմ աղորիքի ջուրը պղտոր է

Իմ աղորիքի ջուրը պղտոր է,
     Մտքերիս նման՝ հորդ ու վարարուն,
     Ծեր ջաղացպանս օղի է թորել,
     Խմողը գիտի կաթ է բարկարյուն։

Քանի շող սիրտ եմ թասիս մեջ սուզել,
     Համոզիչ հղկել գլաքարերին,
     Երբ խուռն հույզերս են դրսից ներս խուժել
     Ու տաղ են դարձել հոգուս լարերին։

Հարբած այս ծեսը ե՞րբ եմ ընդմիջել,
     Կամ կաթ-կաթ հոսել արտասուքի պես,
     Եվ ու՞մ անտարբեր դիմակն եմ թրջել,
     Իմ կռատանը ասել չդիպչես։

Այս օրս էլ կարծես անիմաստ չանցավ
     Շողակնից վարդի ձույլը ծեփեցի,
     Թրաշուշանի կապույտն էլ անցավ
     Իմ թասընկերն էր, ում հետ հարբեցի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2692 | 0 | 0
Facebook