Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Քո աղերսներից ինձ ոչինչ չտաս

18:23, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Քո աղերսներից ինձ ոչինչ չտաս
     Քո աղերսներից ինձ ոչինչ չտաս,
     Կռնակս ծռել, հացից ընկել եմ,
     Տեսիլքի նման գիշերով չգաս,
     Ահասարսուռ եմ, թե որ չփլվեմ։
     Անհոդ, անթախիծ էլ չնվազես,
     Միեղեններից ես կենտն եմ հիշում,
     Ինձ առանց փաստարկ էլ չնվաճես,
     Աքսիոմատիկ է ամեն մի հուշում։
     Նախընթաց ինչին հակառակ գնամ,
     Մի բանով ընկել՝ ինձ մրոտել ես,
     Լավ է՝ տողերիս բնորդը մնամ,
     Իսկ դու հաշտության մախաթը թելես։
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1287 | 0 | 0
Facebook