Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ ի պահ տվեք մի ապաստարան

00:20, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Ինձ ի պահ տվեք մի ապաստարան
     Ինձ ի պահ տվեք մի ապաստարան,
     Խաչյալի խաչից անտեղյակ ապրեմ,
     Իմ երակներով ավիշը տարան
     Եվ իմ աչքերով՝ լույսը աներան։
     Ո՞վ եմ ես՝ քննեմ քո գոյությունը,
     Երբ քարշ եմ տալիս մեղքերս՝ կծիկ,
     Սրա շա՞տն է լավ, թե՞ քչությունը,
     Շրջանառում եմ, տես, քանի կարծիք։
     Մերձեցումներով իրարից տարբեր
     Նույն արդյունքին եմ վերստին հանգում,
     Ծայրն առնելուն պես միտքդ տարուբեր,
     Ընկնելուց հետո էլ մարդ չի կանգնում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2245 | 0 | 0
Facebook