Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

18:45, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

Տաբատը վաղուց տղամարդկայնության, արականության խորհրդանիշ չի համարվում: Շուտով կլրանա հարյուր տարին այն ժամանակի, երբ կանայք տաբատ կրելու իրավունք նվաճեցին: Բայց առ այսօր դեռևս շատ երկրներում տաբատ հագնող կանանց հայհոյում են՝ որպես թե դա պարկեշտ կնոջը կամ աղջկան պատիվ չի բերում, ամոթալի է: Թեպետ, եթե խորը մտածենք, ինչո՞ւ է ամոթալի: Ընդհակառակը, օրիորդական պատիվը պաշտպանելու առումով տաբատի հետ շրջազգեստն ամենևին չի կարող մրցել: Քամու հանկարծակի պոռթկումը տաբատի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: Եթե տաբատ հագած կինը կամ աղջիկը հանկարծ ընկնեն, չեն մտածի, որ ամոթալի դիրքում են հայտնվել, բացի այդ, օգնել ցանկացող տղամարդու ձեռքերը տաբատով «զրահավորված» կնոջ մարմնի որոշ մասերին չեն կարողանա դիպչել, մանավանդ, եթե կնոջ հագինը ջինս է:

Բայց եղել են ժամանակներ, երբ անպարկեշտություն է համարվել, եթե տղամարդիկ տաբատ են հագել: Եվրոպական մշակույթում դրանց հայտնվելը ամոթալի, անաստված, պիղծ երևույթ է դիտարկվել: Եվ այդ կարծիքը գերիշխել է տևական ժամանակ:

Գիտությանը հայտնի չէ, թե մարդկությունը երբ է կատարել տաբատի գյուտը: Հյուսիսային ժողովուրդները կենդանիների մուշտակներից կարված կոմբինեզոնանման հագուստներ կրել են, բայց նրանց շփումը մնացյալ աշխարհի հետ, կարելի է ասել, չի եղել: Իսկ շատ հին քաղաքակրթությունները տաբատի մասին պատկերացում չեն ունեցել: Միջագետքի բնակիչները մեզ հասած հարթաքանդակներում պատկերված են շրջազգեստներով: Մի քանի հազար տարի առաջ հին հնդիկները ազդրերը ծածկող փաթաթաններով են իրենց մերկությունը քողարկել: Դրանք, իհարկե, մի քիչ նմանվել են տաբատի: Բայց, ընդհանուր առմամբ, հին ժամանակների տղամարդիկ նախընտրել են շրջազգեստն ու շապիկը, որովհետև նրանք տաբատի կարիք չեն ունեցել, որովհետև տաբատը, ֆունկցիոնալ առումով, հարմար չի եղել, նույնիսկ խանգարել է:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3752 | 0 | 0
Facebook