Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոսի՛ր

08:39, երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ.
Խոսի՛ր
    
    
    

Խոսի'ր,
     ասա՛ ինձ բառերն այն,
     որ ալեկոծումներիդ պահին
     հուշում է միտքդ…
     Տո՛ւր իմ արյանը
     մեղմությունը խոսքի,
     Գտի՛ր սրտիս թաքստոցը բոսոր,
     ինձ հանդարտեցրո՜ւ,
     Ինձ փախցրո՜ւ
     ստվերից պարկեշտության,

Ինձ խաղաղեցրո՜ւ փոթորկումներից,
     և խնդրիր իմ ձեռքը
     այս բարեհաճ գիշերից:

Խոսի'ր,
     Խոսի'ր քամու լեզվով,
     զեփյուռների պես, շշունջների,
     ծառերի ըմբոստ համբերությամբ
     ձգտիր գագաթն իմ երկինքների:

Ինձ հպվիր
     անապատի ջերմությամբ-
     տաք ավազների,
     ծովի փրփուրը կերած`
     աղի ավազների ծարավի պես,
     Ինձ հպվիր երազի պես՝
     երբևէ չմեկնաբանված:
     Խոսիր բարության լեզվով…

Խոսի՜ր…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1977 | 0 | 0
Facebook
COMMENT.am