Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարիների հետ ժպիտս կորավ

21:22, կիրակի, 02 հունիսի, 2019 թ.
Տարիների հետ ժպիտս կորավ

Տարիների հետ ժպիտս կորավ
     Եվ դեմքիս թառեց հոգսաշատ ներկան,
     Տրտմության ցողը աչքունքիս դիպավ,
     Սևին նախորդեց կարմիրը դեղձան։
     Քաղցրաթթվաշի կեռասը վաղուց
     Անախորժ քիմքին՝ չորացած պտուղ,
     Ես էլ եմ հոգնել իմ աշխարհ գալուց,
     Տաղերիս մեջ եմ գովական աշուղ։
     Այս բառ ու բանի թախիծի արքան
     Սիրո շրջանն է ձեզանով փակել,
     Կենտրոնակետում դատարկ եմ այնքան,
     Ինձանից դուրս եմ կյանքս պարփակել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2437 | 0 | 0
Facebook